ՌԴ-ն աստիճանաբար նվազեցնում է Ուկրաինայով գազի տարանցումը
ECONOMICSՈւկրաինայի Գազատրանսպորտային համակարգի ղեկավար Սերգեյ Մակոգոնը կանխատեսել է, որ Ուկրաինայով գազի տարանցումը կկրճատվի տարեկան 10-ից 12 միլիարդ խորանարդ մետրով, հայտնում է korrespondent.net լրատվական կայքը։
«Ռուսական «Գազպրոմ»-ն աստիճանաբար նվազեցնում է Ուկրաինայի տարածքով տարանցումը: «Թուրքական հոսք» գազատարի գործարկումից հետո տարանցումը դեպի Թուրքիա, Հունաստան և Բուլղարիա ամբողջությամբ իրականացվում է նոր գազատարներով», - իր ֆեյսբուքյան էջում գրել է Սերգեյ Մակագոնը և հավելել, որ ապրիլի 1-ից Ռումինիա գազի մատակարարումն իրականացվում է Բուլղարիայի միջոցով։
Ենթակառուցվածքի ղեկավարը նշել է, որ երկրի հարավայի ուղղությամբ իրականցվում է գազի տարանցում միայն դեպի Մոլդովա։ Նա հավելել է, որ եթե «Թուրքական հոսք»-ի կառուցումը շարունակվի և այն անցնի Բուլղարիայով և Սերբիայով, ապա Ուկրաինայով գազի տարանցումը կկրճատվի տարեկան 10-ից 12 միլիարդ խորանարդ մետրով։ Ուկրաինայով գազի տարանցումը Ուկրաինային ոչ միայն զգալի եկամուտ է ապահովում, այլ նաև հանդիսանում է երկրի էներգետին անվտանգոիթյան կարևոր տարր։
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գազի տարանցման վերաբերյալ պայմանագիրը կնքվել էր 2019 թվականի դեկտեմբերի վերջին և նախատեսված էր 5 տարվա համար։ Այս ժամանակահատվածում գազի տարանցման ընդհանուր ծավալը կազմելու է 225 միլիարդ խորանարդ մետր: