Պաշտոնական․ Էդուարդ Սպերցյանի թիմը նոր գլխավոր մարզիչ ունի
SPORT«Կրասնոդարի» գլխավոր մարզիչ է նշանակվել Վիկտոր Գոնչարենկոն: Բելառուս մասնագետը «ցուլերի» հետ պայմանագիր է կնքել մինչեւ 2023 թվականի հունիսի վերջ, հայտնում է կրասնոդարյան ակումբի պաշտոնական կայքը:
Անցյալ շաբաթ Մուրադ Մուսաևը լքեց «Կրասնոդարի» գլխավոր մարզչի պաշտոնը, ում գլխավորությամբ թիմը ջախջախիչ՝ 0: 5 հաշվով պարտություն կրեց սեփական հարկի «Ախմատից»:
Գոնչարենկոն ազատ գործակալի կարգավիճակում էր գտնվում՝ մարտի 22-ին ԲԿՄԱ-ից հեռանալուց հետո:
«Կրասնոդարն» այժմ 34 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականը։
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը ՌՊԼ-ի այս մրցաշրջանում 5 հանդիպում է անցկացրել հիմնական թիմի կազմում, իսկ «Կրասնոդար-2»-ի կազմում ՖԱԼ-ում անցկացրել է 25 հանդիպում՝ դառնալով 14 գոլի հեղինակ։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



