Yerevan, 04.May.2026,
00
:
00
BREAKING


«Ուզում էինք էլի երեխա ունենալ, բայց դերասանի աշխատավարձով 3 երեխայի համար լավ կյանք չես կարող ապահովել». Արաքսյա Մելիքյանը՝ ընտանեկան խնդիրների, լուծման և ժամանակին բաժանման մտքեր ունենալու մասին

LIFE

Դերասան-ամուսիններ Անդրանիկ Զաքարյանի ու Արաքսյա Մելիքյանի ընտանիքը 13 տարեկան է: Զույգը սովորել է նույն կուրսում, աշխատում է նույն թատրոնում, օրվա մեծ մասն անցկացնում միասին: Tert.am Life-ի հետ զրույցում Արաքսյան պատմել է ընտանեկան կյանքի, խնդիրների, իր ուսերին դրված բեռի, տարիներ առաջ բաժանվելու մասին մտածելու և երեխաների մասին:

Արաքսյան վերհիշեց, որ ինքն ու Անդրանիկը ծանոթացել են լսարանում, սովորում էին նույն կուրսում, թեև նա իրենից մեծ էր: «Անդրանիկի համար դերասանական կրթությունը երկրորդն էր: Նա լսարան մտավ դասական հագնված, ես էլ ասացի՝ յախք, ահա և իմ ամուսինը:) Դա ասել եմ առաջին հայացքից, բայց հետո սիրահարվեցի, ու հենց նա դարձավ ամուսինս: Երկուսս էլ նույն  շրջանում տարված էինք իրարով, թեև շատ երկրպագուներ ունեի, ոչ ոքի չէի նկատում: Այսքան տարի անց հետ եմ նայում ու մտածում՝ ինչպե՞ս չեմ նկատել նրանց, նույնիսկ, երբեմն, Անդրանիկն է հուշում, որ այս կամ այն տղան ինձ համար գնացել, խոսել է իր հետ, բայց ես չեմ նկատել»,- պատմեց նա:

Ըստ դերասանուհու՝ քանի որ երկուսն էլ նույն բնագավառից են, ավելի հեշտ է մասնագիտական առումով իրար հասկանալը․ «Երբ նկարահանումներն ավարտում են լուսաբացին, ավելորդ բացատրություններ չեմ տալիս, նա էլ է այդ ամենի միջով անցնում: Այս առումով նույն մասնագիտությունն ունենալու հանգամանքն օգնում է, բայց կան նաև դեպքեր, երբ խանգարում է: Տանն աշխատանքային քննարկումներ հնարավորինս չենք ունենում, չեմ ասում, թե որ դերասանի հետ խաղալիս ինձ ինչպես եմ զգում, որովհետև կարծիքս կարող է ազդել Անդրանիկի կարծիքի վրա»:

Արաքսյան անկեղծացավ, որ երկար տարիների ամուսնական կյանքում հնարավոր են նաև պահեր, երբ տղամարդն ու կինն իրարից ձանձրանան: «Երբեմն ինքս ինձնից եմ ձանձրանում, ուր մնաց կողակցիցս չձանձրանամ: Բնությունը մարդուն այդպիսին է ստեղծել․ մենակ մնալու անհրաժեշտություն ունի, որպեսզի կարողանա վերագտնել ու վերագնահատել կյանքի գույները: Մեզ մոտ նման փուլեր լինում են, ես ավելի արտահայտվող եմ, ամուսինս` ոչ այնքան: Ամեն մեկս մեր տարածքն ունենք, մեր առանձին ժամերը, ինքը կարող է իր ընկերների հետ ժամանակ անցկացնել, ես՝ իմ ընկերուհիների: Երբեք չեմ ասի՝ մի գնա, այդպես է ճիշտ գտնում, այդպես է պետք, չափի զգացում ունի,- ասաց նա և հավելեց, որ ընտանիք պահելը բարդ է,- ամուսնությունից դաժան բան չկա:) Երկու տարբեր տեսակի, մշակույթի, արժեհամակարգի մարդ որոշում են ապրել մեկ հարկի տակ. սա է ամենամեծ խնդիրն ու սկանդալը, ինչպե՞ս կարող է այս ամենը նորմալ անցնել: Մարդիկ, իրար հարգելով, հարմարվելով, ընդունելով, տարիների ընթացքում փորձում են շարունակել միասին ապրել: Շատերի մոտ ստացվում է, շատերի մոտ՝ ոչ: Պետք է ինչ-որ հարցերում զիջել և չզիջել՝ սկզբունքային հարցերում, որովհետև եթե ամեն հարցում զիջես, կտեսնես՝ այլևս երջանիկ չես: Գրված օրենքներ չկան, թեկուզ ամենամոտ մարդու խորհուրդները չեն օգնի, պետք է սեփական փորձով հասկանաս՝ որտեղ զիջել, որտեղ՝ ոչ»:

Դերասանուհին շեշտեց, որ կարողանում են վեճից հետո իրար ասել՝ ով էր սխալ, ով՝ ճիշտ: «Եղել է՝ վեճի ժամանակ ամուսնուս այնպիսի խոսքեր եմ ասել, ում պատմում եմ, ասում են՝ ինչպե՞ս է լեզուդ պտտվել: Ամուսինս լսել է, բայց դրանից հետո ոչ թե հրաժեշտ է եղել, այլ գնահատել է իմ անկեղծությունը: Եղել է նաև, որ որոշել եմ ամուսնուս դարձնել այնպիսին, ինչպիսին ես եմ պատկերացրել: Այդ ժամանակ մորաքույրս ասաց, որ չպետք է փորձեմ փոխել նրան, պետք է  սիրեմ այնպիսին, ինչպիսին կա: Ու հասկացա, որ Անդրանիկի թերություններն այլ տղամարդկանց համեմատ շատ քիչ են: Ինձ համար խաղ էի հորինել. վերլուծում էի ինչ-որ մեկին, հետո մտածում՝ այնքան թերություններ ունի, որոնք ամուսինս չունի: Հասկացա՝ ունեցածս իմն է, լավն է: Ասում են՝ 7-8 տարին մեկ անգամ ընտանիքում անցումային շրջան է լինում, գուցե, ես էլ նման մի շրջանում եմ եղել»,- պատմեց նա:

Հարցին՝ երբևէ մտածե՞լ է բաժանվելու մասին, Արաքսյան պատասխանեց. «Տարիներ առաջ մտածել եմ բաժանվելու մասին, բայց պետք է շրջահայաց լինել, երբ նայում ես, թե շրջապատումդ ինչ է կատարվում, հասկանում ես՝ քո խնդիրը խնդիր չէ: Զույգեր կան, որոնք, իսկապես, լուրջ խնդիրներ ունեն, բայց միասին են ապրում, երբ իմ և նրանց խնդիրները համեմատության մեջ եմ դնում, բաժանվել բառն ինձ համար ծիծաղելի է դառնում: Ոչինչ իմ կյանքում չեմ հերքում, կարող է վաղն էլ լսեք՝ Արաքսյան բաժանվել է ամուսնուց, ուղղակի այս պահին իմ կյանքում դրա մասին խոսք լինել չի կարող: Երբեմն, վեճի ժամանակ ամուսինս կատակում է, որ երբ դատարանում ասեմ, թե ինչի համար եմ ուզում բաժանվել, բոլորը կծիծաղեն: Մեր վեճերի մեջ րոպեներ հետո ծիծաղ է պտտվում, իրարից նեղացած չենք մնում, արագ հաշտվում ենք: Չեմ հիշում, որ իրարից թեկուզ 3 ժամ նեղացած մնանք»:

Արաքսյան նաև ասաց, որ իր ուսերին ծանր բեռ է դրված, բայց դրանից այլևս չի դժգոհում․ «Եթե մի փոքր «կին» լինեի, հոգսերի մասին շատ չէի մտածի, բայց փորձում եմ ամեն ինչ իմ վերահսկողության տակ պահել: Միշտ եմ այդպիսին եղել, հայրս ամուսնությունիցս չորս օր անց ասաց, որ ամեն ինչ իմ ուսերին չվերցնեմ: Ես պատասխանեցի, որ Անդրանիկին չի ճանաչում, նա էլ ասաց՝ ինձ է ճանաչում: Մի շրջան կար, երբ ուզում էի այդ բեռը գցել ուսերիցս ու առաջ անցնել, բայց հասկացա՝ կարողանում եմ տանել: Ի վերջո, ամեն մեկին տրվում է այնքան, որքան ինքը կկարողանա տանել, հիմա խաղաղ եմ: Իմ ներսում բացահայտել եմ, որ կարող եմ ավելին անել, պարզապես չեմ անում, չեմ ուզում: Երկար տարիներ ինձ առաջարկում էին Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում աշխատել որպես դասախոս, բայց մերժում էի, որովհետև կարծում եմ՝ մանկավարժությունն ինձ տրված չէ: Վերջերս սկսել եմ մտածել, որ եթե այդքան շատ են առաջարկում, գուցե պետք է ընդունե՞մ: Ուղղակի կարծում եմ՝ դասախոսի աշխատանքն ավելի մեծ բազա ունեցող մարդու համար է, եթե մի օր այդպիսին դառնամ, կմտածեմ առաջարկն ընդունելու մասին, եթե ոչ, կշարունակեմ աշխատել այնտեղ, որտեղ աշխատում եմ»,- ասաց նա:

Անդրանիկն ու Արաքսյան ունեն երկու երեխա՝ 13-ամյա Գուրգենն ու 8-ամյա Կարինեն: Արաքսյան նշեց, որ օրերս ինքն ու Անդրանիկը խոսում էին երրորդ երեխա ունենալու մասին: «Ամուսնուս ասում էի՝ այնքան օրհնված եմ, կարող եմ երեխա ունենալ, մարդիկ կան, ուղղակի անպտուղ են: Ուզում ես ևս մեկն ունենալ, բայց երկիրը երեխային պահելու հնարավորությունը չի տալիս, եթե ապրեինք ավելի ապահով երկրում, առնվազն 5 երեխա կունենայի: Եկանք այն եզրակացության, որ պետք է մեր երկու երեխային հասցնենք իրենց նպատակին: Մի քանի տարի հետո տղաս համալսարան կընդունվի, հասկանում ենք, որ դերասանի աշխատավարձով շատ երեխայի համար նորմալ կյանք չես կարող ապահովել: Չնայած այս ամենին՝ սիրում եմ իմ մասնագիտությունը, աշխատանքը, չեմ զղջում, որ այն ընտրել եմ: Ունեցածս ինձ բավարարում է, պարզապես երրորդ երեխայի խնամքն այլ է»,- ընդգծեց դերասանուհին:

Անդրադառնալով երեխաներին՝ մայրիկն ասաց, որ նրանք բավականին ինքնուրույն են, կարողանում են առանց իրենց տանը մենակ մնալ ու հոգալ կարիքները:

«Որդիս վերջերս հայտարարեց, որ ուզում է դերասան կամ ռեժիսոր դառնալ, ինչն իմ ու ամուսնուս համար մեծ սթրես էր: Մտածեցինք, որ այդ թեմայով ընդհանրապես պետք չէ խոսել: Առաջիկայում նրա ուղղությունը կթեքեմ դեպի այդ կողմ, որպեսզի հասկանա՝ ինչ է ուզում: Տղաս նաև ֆուտբոլով է տարված, պարապմունքների է հաճախում,- ասաց նա, ապա հավելեց, որ դուստրն էլ երգի պարապմունքների է հաճախում, շատ լավ ձայն ունի,- Ուղղակի չգիտեմ՝ որքանով է հավանական, որ այդ ուղղությամբ կշարունակի, նաև դաշնամուրի դասերի է հաճախում: Կարինեն նկարել ևս շատ է սիրում, բայց դեռ պարապմունքների չի հաճախում, որոշ ժամանակ անց կգնա: Երեխաներս շատ ինքնուրույն են, ես ու ամուսինս օրվա մեծ մասն աշխատավայրում ենք լինում, նրանք տանը միայնակ են: Կարողանում են ճաշել, հետո հավաքել իրենց հետևից, ինքնուրույն հագնվում են ՝ չնայած խնդրում եմ լուսանկարվել և ինձ ուղարկել, որպեսզի տեսնողը չմտածի՝ ով է այդ երեխայի մայրը»:  

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan