Yerevan, 09.April.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (8 ԱՊՐԻԼԻ)․ Ար­տո­նագր­վել է առա­ջին հրշեջ սան­դուղ­քը, սկսվել է «պե­րեստ­րոյ­կան»․ «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Գնչուների համաշխարհային օր, Ճապոնիա՝ Բուդդայի ծննդյան օր կամ՝ Հանա Մացուրի (Ծաղիկների տոն), Ռուսաստան և Բելառուս՝ Զինկոմիսարիատների աշխատողների օր, Ռուսաստան՝ Ռուսական անիմացիայի օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1992 - Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի ռազմական պահեստում բռնկվել է հրդեհ, որի հետևանքով տարհանվել է շրջակա բնակավայրերի, նաև Երևան քաղաքի մոտ 300 հազար բնակիչ։

1997-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Կոստա-Ռիկայի հետ։

2005- Երևանում տեղի է ունեցել «Ջազի նշանավորման ամիս» միջոցառման բացումը:

2008- Հանրապետության հրապարակում լազերային շոու ծրագրով հանդիսավորությամբ մեկնարկել է «Երևան - Գունազարդ երկինք 2008» օդագնացության միջազգային փառատոնը, որի ժամանակ օդապարիկները երկինք են բարձրացել ջազ և դասական երաժշտության լավագույն կատարումների ներքո:

2015-ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը քրոջ, դստեր ու ամուսնու՝ հայտնի ռեփեր Քանյե Ուեսթի հետ Հայաստան է ժամանել իր ծագման և արմատների մասին հեռուստահաղորդում պատրաստելու համար, իսկ առիթը եղել է Ցեղասպանության 100-րդ տարելիցը:

2016-Ապրիլ յան պատերազմի ընթացքում, համաձայն նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության, հայկական և ադրբեջանական կողմերը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականների միջնորդությամբ իրականացրել են զոհվածների որոնողական աշխատանքներ, որոնց ընթացքում կրակի դադարեցման շուրջ պայմանավորվածությունների խախտումներ չեն արձանագրվել։

2018-«Իմ քայլը» նախաձեռնության քայլարշավի մասնակիցները Ծովագյուղում 10 րոպեով փակել են Երևան-Դիլիջան մայրուղին: Տեղի է ունեցել հրմշտոց։

2020- Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և հայտարարել, որ «ելակը մտավ զորամաս»։

ԱՇԽԱՐՀ

217 –դավադրության արդյունքում սպանվել է Հռոմի կայսր Կարակալլան։

1185 -Բյուզանդիայի կայսր Իսահակ 2-րդ Հրեշտակը գահընկեց է արվել սեփական եղբայր Ալեքսեյի կողմից։

1271 -մամլուքների սուլթան Բեյբարսը գրավել է Կրակ-դե-Շեվալ յե ամրոցը։

1336 –ծնվել է միջինասիացի նվաճող Լենկթեմուրը։

1480 -կաթոլիկ եկեղեցին հայտարարել է խաչակրաց արշավանք մուսուլմաններից Օտրանտոն (Հարավային Իտալիա) հետ նվաճելու նպատակով։

1513 -ծովագնաց Խուան դե Լեոնը Ֆլորիդան հայտարարել է Իսպանիայի կալվածք։

1525 -լեհ-տևտոնական պատերազմը ավարտվել է Կրակովյան տրակտատի կնքմամբ, ըստ որի, Պրուսիան, նախկինում լինելով օրդենյան եկեղեցական պետություն, վերածվել է հերցոգության Լեհական թագավորության տիրապետության տակ։

1548 – Պերուն հայտարարվել է Իսպանիայի մաս:

1692 –ծնվել է իտալացի ջութակահար և կոմպոզիտոր Ջուզեպպե Տարտինին։

1766 -ԱՄՆ-ում արտոնագրվել է առաջին հրշեջ սանդուղքը։

1820– Հունաստանի Միլոս կղզում (Էգեյան ծով) հայտնաբերվել է Միլոսյան Վեներայի քանդակը, որը համարվում է Հելլենիզմի ամենանշանավոր մշակութային գործերից մեկը և ներկայումս պահպանվում է Փարիզի Լուվրի թանգարանում:

1830 -Մեքսիկան արգելել է ԱՄՆ-ի կողմից Տեխասի գաղութացումը։

1848 – վախճանվել է իտալացի կոմպոզիտոր Գաետանո Դոնիցետին։

1853 -բացվել է պաշտոնապես գրանցված առաջին շախմատային ակումբը։

1911– հոլանդացի ֆիզիկոս և քիմիկոս Հեյկե Կամերլինգ Օնեսը հայտնաբերել է գերհաղորդականությունը:

1918 -խորհրդային Ռուսաստանում ռուսական եռագույն դրոշը փոխարինվել է կարմիր դրոշով։

1938– ծնվել է գանացի դիվանագետ և քաղաքական գործիչ, Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Քոֆի Անանը։

1941 –վախճանվել է ֆրանսիացի արձակագիր, դրամատուրգ Մարսել Պրևոն։

1966 -Լեոնիդ Բրեժնևն ընտրվել է ԽՄԿԿ կենտկոմի առաջին քարտուղար։

1967 -Կիպրոսի Լամասոլա տարածքում վերսկսվել են հույն-թուրքական բախումները։

1970 - իսրայելական ռմբակոծությունից Եգիպտոսում ավերվել է դպրոց, որի արդյունքում զոհվել է 46 երեխա։

1971-վախճանվել է գերմանացի արդյունաբերող, «Օպել» ավտոմեքենաների ստեղծող Ֆրից վան Օպելը։

1973– վախճանվել է իսպանացի հայտնի նկարիչ, քանդակագործ Պաբլո Պիկասոն։

1980 – հայտնաբերվել է Սատուրնի արբանյակ Տելեստոնը:

1984 -վախճանվել է ռուս խորհրդային ֆիզիկոս, ակադեմիկոս Պյոտր Կապիցան։

1986– ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովը առաջին անգամ օգտագործել է վերակառուցում, ռուսերեն՝ պերեստրոյկա, տերմինը:

1993 - Մակեդոնիայի Հանրապետությունը անդամակցել է ՄԱԿ-ին։

2010 -Ղրղզստանում գահընկեց է արվել նախագահ Կուրմանբեկ Բակիևը։

2013 – վախճանվել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարետ Թետչերը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK