Yerevan, 25.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Փորձ ունեցող շատ երգչուհիների երգերի համեմատությամբ իմն ավելի որակյալ է». «Սարի աղջիկ» սերիալից դերասանուհի Լիլիթ Բադանյանը ներկայացել է որպես երգչուհի

LIFE

Երիտասարդ դերասանուհի Լիլիթ Բադանյանը, ում համար «Սարի աղջիկ»  հեռուստասերիալը դեբյուտային է, լսարանին է ներկայացել նաև որպես երգչուհի: Լիլիթի առաջին աշխատանքը «Գնա, գնա» կոչվող երգն է, որի ստեղծման մանրամասները դերասանուհին պատմել է Tert.am Life-ին:

Լիլիթի խոսքով՝ միշտ սիրել է երգել, թեև այդ ասպարեզում կրթություն չի ստացել: «Սովորել եմ Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտում, որտեղ անցել ենք նաև երգի դասեր, բայց ոչ խորացված: Միշտ ցանկացել եմ իմ երգն ունենալ: «Գնա, գնա» կոչվող երգն ինձ նվիրեց իմ լավ ընկեր, երգիչ Վլադիմիր Պողոսյանը, ինչի համար շնորհակալ եմ նրան: Երգի բառերը շատ համապատասխան էին «Սարի աղջիկ» հեռուստասերիալում իմ կերպարին՝ Լեյլիին, որովհետև մերժված սիրո մասին էին: Պրոդյուսեր Դիանա Գրիգորյանին առաջարկեցինք սերիալի սցենարում ընդգրկել նաև իմ երգը, որը նվիրեցի Կարո Հովհաննիսյանի կերպարին՝ Վանին: Շատ շնորհակալ եմ Դիանային, որ չմերժեց առաջարկը: Երգի պրեմիերան եղավ սերիալի շրջանակում, բայց ոչ ամբողջական տարբերակով»,- ասաց նա:

Դերասանուհին նշեց, որ երգի մասին արձագանքները, հիմնականում, դրական են, բայց բացասական կարծիքներ էլ են եղել կապված այն հանգամանքի հետ, որ մասնագիտությամբ դերասանուհի է, բայց երգ է ներկայացրել:  

«Չեմ կարծում, որ այս երգով մեծ գլուխգործոց եմ արել: Սիրային թեմայով, թեթև երգ է, կարելի է ասել, որ մարդիկ սիրում են այս ոճը: Ինձ փորձեցի ու, երևի, ինչ-որ չափով ստացվեց, որովհետև արձագանքները մեծ մասամբ դրական են: Իմ էջում դրական արձագանքներ են, բայց այլ էջերում տեսել եմ, գրել են՝ «նա է՞լ սկսեց երգել», «ով տեսախցիկ է տեսնում, սկսում է երգել»: Ինչո՞ւ չերգել, եթե մարդն ունի ցանկություն և նրա մոտ վատ չի ստացվում: Դերասանուհին պետք է նաև երգելու տաղանդ ունենա, գրում եմ նաև բանաստեղծություններ։ Եթե մարդու մոտ ստացվում է, ինչո՞ւ չանի: Այլ հարց է, որ փորձում են տեխնիկայի միջոցով երգ ստանալ, բայց իմ դեպքում այդպես չէ»,- ընդգծեց նա:

Լիլիթը նաև ասաց, որ պետք չէ իրեն դատել այնպես, ինչպես կդատեին տարիների փորձ ունեցող երգչուհուն: «Ամեն դեպքում, փորձը, անցած ճանապարհը մեծ նշանակություն ունեն: Չեմ վախենա ասել՝ փորձ ունեցող շատ երգչուհիների երգերի համեմատությամբ իմն ավելի որակյալ է: Թեև սիրում եմ այս արտահայտությունը՝ հավերի մեջ աքլոր լինել պետք չէ: Չպետք է քեզ համեմատես վատի հետ, պետք է ձգտել մեկ-երկու քայլ առաջ գնալ: Մարդիկ շատ են ասում, որ ունեմ տարբերվող, յուրահատուկ ձայն: Գուցե սկսեմ երգել և երգեմ հենց իմ ոճի մեջ: Դա կարող է լինել ջազ, էստրադա, բայց երգի ոճը, գործիքավորումը 100 %- ով համապատասխանի ինձ: Այս երգը, ավելի շատ, Լեյլիի երգն էր, քան իմը: Այն համապատասխանում էր Լեյլիի տեսակին»,- ասաց Լիլիթը:  

Դերասանուհին հայտնեց, որ երգի ամբողջական տարբերակի պրեմիերան կլինի տեսահոլովակով. «Դեռ չգիտեմ՝ տեսահոլովակում հանդես կգամ որպես Լիլի՞թ, թե՞ Լեյլի: Եթե տեսահոլովակում նկարահանվի Վանի դերակատարը՝ Կարո Հովհաննիսյանը, ուրեմն՝ հանդես կգամ որպես Լեյլի»:

 

Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of Gifts