Զելենսկին հայտարարել է, որ իրավիճակը Դոնբասում իրոք սրվել է
INTERNATIONAL NEWSՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ տարածաշրջան այցի շրջանակում անձամբ է համոզվել Դոնբասում իրավիճակի սրման մեջ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունը տեղեկացրել է, որ նա ժամանել է Դոնբաս, որտեղ կայցելի առաջնագիծ և կշփվի զինծառայողների հետ: Այցը տեղի է ունենում շփման գծում իրավիճակի սրման ֆոնին:
«Իրոք, կա Դոնբասում իրավիճակի սրում, իրոք մենք դա տեսնում ենք, տեսնում են նաև զինծառայողներն ու հրամանատարները: Հասկանում եմ, որ մեր զինծառայողների դեմ աշխատում են դիպուկահարներ»,- «Ուկրաինա 24»-ին ասել է Զելենսկին:
Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կոզակը հայտարարել է, որ չի տեսնում կապ Զելենսկիի Դանբաս այցելության և տարածաշրջանում իրավիճակի սրման միջև:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



