Սոմալիում ահաբեկչության հետևանքով 4 մարդ է զոհվել
INTERNATIONAL NEWSԱռնվազն 4 մարդ է զոհվել և 6 մարդ վիրավորվել Սոմալիի հարավ-արևմուտքում մահապարտի իրականացրած պայթյունի հետևանքով, իշխանությունները դատապարտում են հարձակումը: Այս մասին հայտարարել է Սոմալիի դաշնային կառավարության ներկայացուցիչ Մոհամեդ Իբրահիմ Մոալիմուն, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Պաշտոնյան տեղեկացրել է, որ պայթյունը տեղի է ունեցել շաբաթ առավոտյան Սոմալիի Բայդաբո քաղաքի սրճարաններից մեկում:
«Սոմալիի դաշնային կառավարությունը դատապարտում է վախկոտ հարձակումը, որի հետևանքով առնվազն 4 խաղաղ բնակիչ է զոհվել և 6 մարդ է վիրավորվել»,- գրել է Մոալիմուն իր թվիթերյան էջում՝ տուժածներին մաղթելով շուտափույթ ապաքինում:
Ոստիկանության տվյալներով` հարձակման թիրախը եղել է շրջանի նահանգապետ Բայ Ալի Վարդերե Դայոուն: Նա հարձակման հետևանքով չի տուժել:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



