«Աստված անսահման գեղեցկություն է տվել»․ Սոֆյա Պողոսյանը՝ նուրբ կերպարում
LIFEԴերասանուհի Սոֆյա Պողոսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ ու քնքուշ կերպարը։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանուհին կրում է պուտավոր պրինտով եթերային ու երկարափեշ զգեստ։ Սոֆյան արձակել է ալիքավոր վարսերը, նախապատվությունը տվել քնքուշ շպարին։ Չնայած դերասանուհին հրապարակմանը կից գրառում չի կատարել, սակայն հետեւորդները բազում դրական մեկնաբանություններ են կատարել՝ գրելով․ «Աստված չի խնայել ու Ձեզ անսահման գեղեցկություն է տվել», «գեղեցկուհի», «ամենասիրուն», «բնական գեղեցկուհի», «նուրբ»։
Օրերս հրապարակված լուսանկարում դերասանուհին բաց գույնի շապիկ էր կրում ու շինսե բաճկոն։ Դերասանուհին արձակել էր գեղեցիկ հարդարված մազերն ու նուրբ շպար նախընտրել։ Հրապարակումը մեկնաբանված չէր։ Ի դեպ, այս շրջանում Սոֆյան նկարահանվում էր «Սիրո թեւեր» սերիալում։