Yerevan, 13.September.2026,
00
:
00
BREAKING


Հուշաղբյուրի բացում՝ Արցախում զոհված Տարոն Գիվարգիզյանի հիշատակին

SOCIETY

Նոր Նորքի 1-ին զանգվածում՝ Սուրբ Աստվածամայր եկեղեցու հարևանությամբ, այսօր տեղի ունեցավ արցախյան վերջին պատերազմում զոհված 24-ամյա Տարոն Գիվարգիզյանի հիշատակին նվիրված աղբյուրի բացման արարողությունը։

Միջոցառմանը ներկա էին Տարոն Գիվարգիզյանի ընտանիքի անդամները, հարազատները, ընկերները, ուսուցիչները, ինչպես նաև անծանոթ քաղաքացիներ։

Տարոնի մայրը՝ տիկին Լաուրան, 168.am-ի հետ զրույցում ասաց, որ հուշաղբյուրի տեղը պատահական չի ընտրվել, որդին այս եկեղեցում տարիներ շարունակ դպիր է եղել․

«Շատ հոգեհարազատ տարածք է Տարոնիս, եկեղեցին իր առաջին տունն է, հետո նոր՝ մեր տունը։ Բոլոր պատարագներին, միջոցառումներին այս եկեղեցում ներկա է եղել Տարոնս և հիմա էլ է ներկա, ավելի մոտ եկավ, որ անգամ գիշերներն էլ հսկի։ Եկեղեցու բակում ես ասում եմ՝ շնորհակալ եմ Աստծուն, որ հենց ինձ է ընտրել՝ որպես Տարոնի մայր, բախտ ունեմ լինել Տարոնի մայր․․․ Տարոնս ինքնակամ է մեկնել, գիտակցաբար, իր կյանքը՝ բոլորիս կյանքի դիմաց, որի համար շնորհակալություն եմ հայտնում Տարոնիս, որ իր չապրած կյանքով ապրում ենք մենք և պարտավոր ենք ապրեցնել Տարոնիս և Տարոնիս նման հերոսներին, բոլորն էլ հերոս են, խոնարհվում եմ բոլոր զոհվածների ծնողների առաջ, և բոլոր ծնողներին ուժ, չպետք է կոտրվեն, պետք է ուժեղ լինեն, քանի որ մենք հերոսների ծնողներ ենք․․․»։

Հուշաղբյուրի վրա Տարոնի անվան կողքին փորագրված էին նրա սիրելի խոսքերը, մայրն ասաց․

«Իր սրտից բխած խոսքերն են, միշտ ասել է՝ ամեն ինչ անցնելու է գնա, վերջում մնալու է Քրիստոսը, իսկ դու՝ իր առջև․․․»։

Տարոնն ունի մեկ քույր, պատերազմ մեկնելու օրը հենց նրան էր զանգահարել ու հայտնել, որ կամավորագրվել է ու արդեն Արցախ մեկնելու ճանապարհին է, խնդրել էր, որ ծնողներին ավելի ուշ հայտներ լուրը․

«Հիշում եմ՝ երբ խոսում էի հեռախոսով, ասաց՝ մի բան ասեմ, բայց մամային ու պապային առավոտ կասես, որ գիշերը հանգիստ քնեն․․․»,- հիշեց Տաթևը, ու արցունքները գլորվեցին աչքերից։

Քույրը պատմեց, որ Տարոնը հանգիստ մարդ էր, բայց արտաքնապես հանգիստ թվացող Տարոնի նեսում իրականում միշտ ինչ-որ փոթորիկ էր․

«Տպավորություն էր, որ անընդհատ ինչ-որ բան է փնտրում, բայց չգիտի՝ ինչ։ Հիմա ամեն անգամ իր նկարին նայելուց թվում է, թե այդ խաղաղությունը, որ միշտ այստեղ փնտրում էր, այնտեղ գտել է։ Տարոնի ֆիզիկական բացակայության հետ մեկտեղ, տպավորություն է, որ ինքը տանն է, երբ ինչ-որ բան ենք խոսում, մտածում, երբ նայում ենք իր նկարին՝ տպավորություն է, որ մասնակցում է խոսակցությանը, իր կարծիքն է հայտնում․․․»։

Տարոնի հետ նույն եկեղեցում որպես դպիր ծառայած, ապա միասին ռազմաճակատ մեկնած Տիգրան Մանուկյանը հիշեց պատերազմ մեկնելու օրը, նախ եկեղեցում աղոթել էին, հետո ճանապարհ ընկել դեպի Արցախ․

«Հասանք Ստեփանակերտ, զենքերը ստացանք ու գնացինք դեպի Հադրութ, ես այնտեղ էի ծառայել, ինձ համար հեշտ էր՝ տարածքների իմացության առումով, մի քանի օր Ֆիզուլիում եղանք, բայց հիմնականում Հադրութում հաստատվեցինք՝ հենց առաջնագծում»։

Տղերքը մինչև հոկտեմբերի 25-ը Հադրութում են մարտական գործողություններ կատարել, բայց հետո դիրքերի փոփոխության ժամանակ դեպի  Մարտունի 2-ի դիրքեր տեղաշարժվելիս՝ հակառակորդի անօդաչուն ֆիքսել էր նրանց ջոկատը․

«Բավականին երկար ճանապարհ անօդաչու սարքով մեզ հետևել էին, մի պահ մտածեցինք՝ արդեն հեռու ենք, նստեցինք հանգստանալու, հաց ուտելու, որովհետև 40 կիլոմետրի չափ քայլել էինք, հենց այդ ժամանակ էլ անօդաչու թռչող սարքով հարվածեցին, դրանից հետո 12 անգամ էլ «Գրադ»-ով են հարվածել․․․ Հենց առաջին հարվածից էլ մեր 10 ընկերները զոհվեցին, ադ թվում՝ Տարոնը․․․»։

Սուրբ Աստվածամայր եկեղեցու կանանց միության նախագահ Կարինե Սապոնջյանն էլ պատմեց, որ Տարոնին ճանաչում է 2014 թվականից՝ այս եկեղեցու բացման օրվանից.

«Հանուն հայրենիքի ինքը գնաց սիրով, գնաց մեծ զգացմունքներով, որ պետք է պայքարի հայրենիքի համար։ Ինքը մտածում էր, որ պատերազմից վերադառնա՝ պետք է վանականի կյանքով ապրի։ Օգնում էր բոլորին, հենց տեսներ մի նեղյալ, մի հիվանդ, անպայման ձեռք էր մեկնում, գալիս ինձ ասում էր՝ տիկին Կարինե, ինչո՞վ օգնեմ, ի՞նչ կարող եմ անել իր համար․․․»։

   

Տարոն Գիվարգիզյանը Մասիվի ջոկատի տղաների հետ զոհվել է հոկտեմբերի 29-ին։ 

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Unibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution