«Մանդատացավը» չպետք է մթագնի մեր բանականությունը. հերիք է «փրկիչներ» հռչակենք
BLOGՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մանդատացավն» ու քաղաքական «փրկիչներին» մերժելու ժամանակը։
Մեր պետականությունից փշրանքներն են մնացել,թշնամին ինչ ուզում ՝անում է, իսկ երկրիս քաղաքական դաշտում կռիվ է ընկել ,թե ով ում թիմից է կամ ով ում առաջնորդն է։
Ես Հանրապետական եմ՝ Աշոտ Նավասարդյանի,Վազգեն Սպարապետի, Անդրանիկ Մարգարյանի ու Սերժ Սարգսյանի գաղափարական զինակիցը։
Հպարտ եմ իմ կուսակցական պատկանելությամբ,բայց կուսակցամոլ չեմ։
«Մանդատացավը» չպետք է մթագնի մեր բանականությունը։ Հիմա ոչ թե բաժան-բաժան լինելու ,այլ միավորվելու հրամայականի ժամանակն է։
Հերիք է «փրկիչներ» հռչակենք։ Երկրիս վրա «փրկիչներ» չկան,քաղաքականության մեջ՝առավել եւս։
Մի կողմում թշնամին է,մյուսում՝Հայաստանը։
Իրար վրա «բոչկա գլորելով» Հայաստանն ավելի ուժեղ չենք դարձնում։
Հարկ է դուրս գալ «բացառիկության» եւ «միակի» մտածողությունից։
Չեմ ժխտում, ես ինքս զերծ չեմ եղել նման «արատներից»։
Բայց հիմա ուրիշ ժամանակներ են։ Այժմ հետ ենք գնացել 1044թ.,երբ հայոց ավագանու մեծ մասը հովանավորներ էր փնտրում օտար երկրներում,թագավորը երկիրը հանձնում էր օտարներին,իսկ ազգային պետականության ջատագովների միավորման կոչը մնաց«ձայն բարբառոյ յանապատի»։
Արդյունքում՝1045-ին Անիի Բագրատունյաց թագավորությունն անկում ապրեց։
Ժամանակն է պատմությունից դասեր քաղենք։
Այլընտրանքը՝պետականության կորուստն է։
Միավորվելն է մեր փրկությունը՝առանց որեւէ մեկի ամբիցիայի գերարժեւորման։
Միավորում ոչ թե անձերի,այլ գաղափարի ու Հայաստանի շուրջ։
Եթե չստացվի,ուրեմն արժանի չենք անկախ հայրենիքի։
Հ.Գ. Ժամանակն է կողմնորոշվենք՝ իրար դեմ մանդատի կռիվ ենք անում,թե՞ հանուն մեր հայրենիքի ապագայի «թեւերներս քշտած» փորձում ենք բուժել մեր վիրավոր Հայաստանի վերքերը։
Հայաստանի շահը վեր է ամեն ինչից։
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
“Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBank
3
Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group
4
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
5
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri



