Yerevan, 27.June.2026,
00
:
00
BREAKING


Փոքր ՀԷԿ-երի մեծամասնությունը խախտում է ջրի բնական թոհքի ծավալները և բացակայում են ձկնանցարանները. բնապահպան

SOCIETY

Հայաստանում գործող փոքր ՀԷԿ-երի մեծամասնությունը խախտում է ջրի բնական թոհքի ծավալները և դրանցից մեծամասնության ձկնանցարանները թույլ չեն տալիս գետում բնակվող ձկնատեսակներին ձկնադրման համար լողալ դեպի գետի վերին հոսք: Այս մասին դեկտեմբերի 15-ին «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երխոսության միջոցով» ծրագրի առաջին արդյունքները ներկայացնելիս ասաց ծրագրի համակարգող, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զառաֆյանը:

 «Միայն Եղեգիս գետի վրա գործում է չորս ՀԷԿ: Այս մարզում գետերի վրա գործող փոքր ՀԷԿ-երի քանակությունն այնպիսին է, որ գետի ջրի 50%-ից ավելին վերցված է խողովակի մեջ: Սա Եղեգիս գետի համար անընդունելի վիճակ է, այն ամբողջությամբ է ոչնչացնում է էկոհամակարգը: Ավելին, այս գետի երկու վտակները իրենց հերթին ևս ծանրաբեռնված են ՀԷԿ-երով», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Ինգա Զարաֆյանը:

Խոսելով  փոքր ՀԷԿ-երի հետ կապված այլ խնդիրների մասին՝ բնապահպանը նշեց, որ փոքր ՀԷԿ-երի գերիշխող մասը չարաշահում է գետից վերցվող ջրի թույլատրելի ծավալների ջրառը և ուսումնասիրված ՀԷԿ-երից ոչ մեկում չի հայտնաբերվել անհրաժեշտ ջրաչափ:

 «Այսպիսով, անհնար է հստակ չափել, թե որքան ջուր է վերցվում և որքան է մնում գետում: Ջրառի առումով վերահսկողությունը դառնում է անկառավարելի: Մեկ տարի տևողությամբ ուսումնասիրության արդյունքում մենք հասկացանք, որ բացի բուն էկոհամակարգից, պահպանման կարիք ունի նաև մեր գետերի հարուստ ձկնապաշարը», - ասաց Ինգա Զառաֆյանը:

Հետազոտության ընթացքում դիտումներ են կատարվել Հայաստանի 8 մարզերում գործող 87 փոքր ՀԷԿ-ում: Այսօր Հայաստանում փոքր ՀԷԿ-երը, որոնք շահագործվում են, կամ արդեն պետք է շահագործվեն, ընդհանուր առմամբ թվով 144-ն են: Փոքր ՀԷԿ-երով ամենախտացված մարզը Սյունիքն է, որտեղ շահագործվում է 33 ՀԷԿ, և մոտակա ժամանակ արդեն կշահագործվի ևս 11 ՀԷԿ, այնուհետ՝ Վայոց Ձորի մարզը, որի գետերը, մարզի  փոքր մակերեսի առկայությամբ, լցված են փոքր ՀԷԿ-երով:

«Բոլոր ՀԷԿ-երը կառուցված են այն տարբերակով, որ, կարծես թե, նախատեսում են   ձկնանցարաններ, որպեսզի ձկները կարողանան անցնել գետի հաջորդ հատվածը, որտեղ էլ կարողանան կատարեն ձվադրում : Սակայն ստացվում այնպես, որ ուսումնասիրված  87 ՀԷԿ-ից միայն  4 ունեին ձկնանցարաններ, իսկ մնացածը չէին համապատասխանում ձկների ոչ կենսաբանական, ոչ էլ ֆիզիկական հնարավորությունների», - ասաց ձկնաբան Սամվել Պիպոյանը:

 «Առաջին անգամ բնապահպանության նախարարությունը բնապահպանական կազմակերպության հետ իրականացրեց նախագիծ: Բնապահպանության նախարարությունը իրականացված աշխատանքներին խիստ դրական գնահատական է տվել և պատրաստակամ է  հետագայում այս հսկայական տեղեկատվությունն ամփոփելուց հետո հանդիպում կազմակերպել փոքր ՀԷԿ-երի ղեկավարների հետ և յուրաքանչյուրի առաջ դրվի հստակ խնդիրներ», - ասաց ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Աշոտ Ավալյանը:

Բնապահպանության նախարարության ներկայացուցիչը նաև նշեց, որ առկա են նաև բարեխիղճ  արտադրողներ, ովքեր հոսանքի արտադրության ընթացքում հնարավորինս քիչ վնաս են հատկացնում բնությանը: Խոսելով ՀԷԿ-երի կողմից կատարվող խախտումների մասին՝ Աշոտ Ավալյանը նշեց, որ դրանք տարաբնույթ են:

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference