Վթար Կապան-Գորիս ճանապարհին. կա 4 տուժած
SOCIETYԱպրիլի 11-ին, ժամը 13:40-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդավանք գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Կապան-Գորիս ավտոճանապարհի 8-րդ կմ-ին բախվել են «VAZ-2106» (վարորդ՝ Հ․ Փ․) և «VAZ-2121» մակնիշների ավտոմեքենաները։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և 4 տուժածի մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ովքեր հոսպիտալացվել են Կապան քաղաքի ԲԿ։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



