Ադրբեջանցիները կրակել են Սարուշեն գյուղի դաշտերում աշխատող գյուղացիների ուղղությամբ
SOCIETYՕրերս ադրբեջանցիները կրակել են Արցախի Սարուշեն գյուղի դաշտերում աշխատանքներ իրականցնող գյուղացիների ուղղությամբ: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Արցախի խորհրդարանի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:
«Օրը ցերեկով կրակել են դաշտում աշխատող քաղաքացիների վրա, կոնկրետ դաշտում աշխատող տրակտորի ուղղությամբ: Իմ կարծիքով թշնամին ճնշում է կիրառում դեպի Շուշի տանող ճանապարհը իրենց վերահսկողության տակ վերցնելու համար»,-ասաց նա:
Նշենք, որ Սարուշեն գյուղը սահմանամերձ է, գյուղի մոտով ամեն օր դեպի Շուշի ադրբեջանցիներ են երթեւեկում: Գյուղը պատերազմից հետո նորից լիովին վերաբնակեցվել է:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



