«Հայրս մահացավ քաղցկեղից․․․ երգ ու պարով ապրեց մինչեւ վերջին շունչը»․ Գաբի Գալոյանը հայրիկի մասին հուզիչ գրառում է կատարել
LIFEԵրգչուհի Գաբի Գալոյանն ընտանեկան արխիվից տեսանյութ է հրապարակել։
Իր միկրոբոլոգում հրապարակված կադրերում պարում է նրա հայրը։ Հոլովակին կից երգչուհին հուզիչ գրառում է կատարել իր հայրիկի մասին։
«Հայրս՝ մահվանից 2 ամիս առաջ․․․ երգ ու պարով ապրեց մինչև վերջին շունչը։ Վայելեք ձեր ամեն օրը երջանիկ, ապրեք, չգիտեք վաղն ի՞նչ կլինի։ Աստված պահապան բոլորին։ Հայրս մահացավ քաղցկեղից 33 տարեկան հասակում .. այս օգոստոսին կլրանա իմ 33 -ամյակը .. տարօրինակ, անկանխատեսելի կյանք ու մարդիկ՝ հրաշք արարածներ ... ընտանեկան արխիվից» - գրել է նա։

Ավելի վաղ հրապարակված կադրում երգչուհին կրում էր ամառային ծաղկավոր տոպ, ջինսե տաբատ։ Նա արձակել էր ալիքավոր վարսերն ու առանց շպարի էր։ «Ամառ, կարոտել եմ շուտ արի», - հրապարակմանը կից գրել էր երգչուհին։
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well
5
Idram and IDBank Support Startups at Seaside Startup Summit



