Yerevan, 03.May.2026,
00
:
00
BREAKING


Համառոտ տեղեկություններ անցած շաբաթվա ժամանակամիջոցում Ադրբեջանի հետ կապված կարևոր իրադարձությունների մասին. «Հենակետ»

BLOG

Ադրբեջանի հետ կապված պաշտոնական հայտարարություներ

Ապրիլի 5-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Ադրբեջանի մելիորացիան և ջրային տնտեսությունը» ԲԲԸ նորանշանակ նախագահ Զաուր Միկայիլովին կարգադրել է Արցախի՝ իրենց վերահսկողության տակ անցած տարածքներում նոր ջրամբարներ կառուցել:

Բաքվում Թուրքիայի դեսպան Էրքան Օզորալը հայտարարել է, թե Թուրքիան աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին Արցախից գրավված տարածքների ականազերծման հարցում: Նրա կարծիքով՝ Հայաստանի կողմից ականապատ դաշտերի քարտեզն Ադրբեջանին չտրամադրելը հակասում է միջազգային իրավունքին: Ապրիլի 10-ին Իլհամ Ալիևն ընդունել է դեսպան Օզորալին և նրան հանձնել «Դոստլուգ» շքանշանը՝ Ադրբեջանի և Թուրքիայի միջև բարեկամական կապերի զարգացման և համագործակցության հարցում ցուցաբերած առանձնահատուկ արժանիքների համար:

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Քուվեյթի ԱԳ նախարարի հետ հանդիպման ժամանակ նշել է, թե Ղարաբաղում հրադադարը լավ հնարավորություն է կարևոր նախագծեր իրականացնելու և հարաբերությունները կարգավորելու համար: Եթե Հայաստանը դրան դրական արձագանքի, ապա Հարավային Կովկասը հետագայում կարող է դառնալ խաղաղության և կայունության տարածաշրջան:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ապրիլի 7-ին «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստում հայտարարել է․ «Թուրքիան աջակցեց Ադրբեջանին`իր տարածքները հայկական օկուպացիայից ազատելու պայքարում, որի արդյունքում Ադրբեջանը հաղթանակ է տարել»:

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Իրաքի խորհրդարանական պատվիրակության հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, թե Հայաստանը Ադրբեջանին չի տրամադրել ականազերծված դաշտերի քարտեզը, և միջազգային հանրությանը կոչ արել ճնշում գործադրել Հայաստանի վրա:

Ջեյհուն Բայրամովն իսրայելական «Israel HaYom» թերթին տված հարցազրույցում հայտարարել է, թե  Ադրբեջանի զինված ուժերի կողմից բարձր տեխնոլոգիական և բարձր ճշգրտության զենքերի, այդ թվում ՝ Իսրայելում արտադրված ԱԹՍ-ների օգտագործումը բացառիկ դեր խաղաց Արցախյան պատերազմում հաղթանակի հասնելու հարցում: Ադրբեջանը ողջունում է այն իսրայելական ընկերություններին, որոնք կարող են միանալ Արցախից գրավված տարածքների վերակառուցման գործընթացին, որը ականազերծումից բացի ներառում է նաև ենթակառուցվածքների ստեղծումը և խելացի քաղաքների ու գյուղերի կառուցումը:

Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրների ներկայացուցիչներն ապրիլի 6-ին այցելել են Ակնա (Աղդամ) և Գանձակ (Գյանջա)։ Կազմակերպության ներկայացուցիչ Ահմադ Կավաես Սենգենդոն հայտարարել է, թե կազմակերպությունը կոչ է արել կազմակերպության անդամ երկրներին աջակցել Ադրբեջանին Ղարաբաղի վերականգնման հարցում:

Իլհամ Ալիևը Իսլամական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Յուսեֆ բին Ահմեդ ալ-Ուսայմինին պարգևատրել է «Դոստլուգ» շքանշանով և նրա հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե Ղարաբաղում իբր ոչնչացվել են իրենց քաղաքները, գյուղերը, պատմական և կրոնական վայրերը, ինչն իսլամաֆոբիայի դրսևորում է: Ադրբեջանի նախագահը իսլամական երկրներին հրավիրել է մասնակցություն ունենալ Ղարաբաղի վերականգնման գործընթացում։

Գլխավոր քարտուղարն իր հերթին շեշտել է, որ ԻՀԿ-ն սատարում է այս ուղղությամբ Ադրբեջանի բոլոր ջանքերը և հավելել, որ Իսլամական զարգացման բանկը նույնպես աջակցում է Ադրբեջանի ազատագրված տարածքների վերականգնմանը: Ծրագրի մշակման դեպքում բանկը կարող է տրամադրել անտոկոս վարկեր և այլ աջակցություն:

ԻՀԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ժամանակ Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, թե ռազմագերիների վերադարձի հարցը լուծված է՝ հավելելով, որ Ադրբեջանն իր պարտավորությունների շրջանակում հայկական կողմին արդեն վերադարձրել է բոլոր ռազմագերիներին։ Անցած տարվա նոյեմբերի 9-֊ից հետո գերի ընկածներին նա անվանել է ահաբեկիչներ։ Իսկ ԻՀԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, թե ականապատ դաշտերի քարտեզը տրամադրելուց Հայաստանի հրաժարվելն իրենից շատ լուրջ վտանգ է ներկայացնում:

Ադրբեջանում Ճապոնիայի դեսպան Ձյունիչի Վադան, մասնակցելով Ակնայի (Աղդամի) շրջանում մանկապարտեզի բացմանը, նշել է, որ իրենք պատրաստ են աջակցել պատերազմի արդյունքում Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքների վերականգնման աշխատանքներին: Ադրբեջանում Լատվիայի դեսպանի խորհրդական Վիա Բուշը «Trend» գործակալությանն ասել է, թե լատվիական ընկերությունները հետաքրքրություն են հայտնել մասնակցելու Ադրբեջանի կողմից Արցախից գրավված տարածքների շինարարական և վերականգնման նախագծերին:

Համաշխարհային բանկի Բաքվի գրասենյակի ղեկավար Սառա Մայքլը հայտարարել է, թե ՀԲ-ն պատրաստ է մասնակցել Ադրբեջանի կողմից Արցախից գրավված տարածքներում վերականգնման աշխատանքներին: Ըստ նրա՝ Ադրբեջանը տրանսպորտային հանգույց դառնալու բոլոր հնարավորություններն ունի:

Ապրիլի 8-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում քննարկել են Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, դրա հետագա կայունացումը` Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի նախագահների նախագահների՝ 2020 թ. նոյեմբերի 10-ի և 2021 թ. հունվարի 11-ի հայտարարությունների համաձայն:  

Կրեմլի մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, թե  ապրիլի 9-ին Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ, որի ընթացքում անդրադարձ է կատարվել ԼՂ հակամարտության կարգավորման խնդրին: Էրդողանը բարձր է գնահատել Ռուսաստանի քայլերը իրավիճակի հետագա կայունացման ապահովման ուղղությամբ:

ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Ջորջ Քենթը Վաշինգտոնում տեղակայված «Թուրքական ժառանգություն» հասարակական կազմակերպության կողմից անցկացվող ինտերնետային սեմինարում պնդել է, որ Ռուսաստանը ձգտում է պահպանել ԼՂ հակամարտությունը, քան լուծել այն: Քենթը նշել է, թե ակնկալում է ադրբեջանական իշխանությունների դժգոհությունը կապված նրա հետ, որ ռուս խաղաղապահները երկարաժամկետ կմնան Ղարաբաղում։ Նրա խոսքերով՝ Ադրբեջանը կարող է ընկալվել պատերազմում հաղթող, բայց դա չի հանգեցնում ճգնաժամի կարգավորմանը։

Եվրախորհրդարանի անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ, ԵԽ պատգամավոր Նատալի Լուազոն «La Croix» ֆրանսիական թերթում հրապարակված հոդվածում նշել է, որ մտահոգված է հայկական ժառանգության պահպանության հարցով Արցախի այն շրջաններում, որոնք անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ։  Լուազոն արձանագրել է, որ անարգվում ու ոչնչացվում են հայկական եկեղեցիներ:

Ադրբեջանի մեջլիսի պատգամավոր,  այսպես կոչված, Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ասոցացիայի նախագահ Թուրալ Գյանջալիևը Twitter-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ առաջիկայում գրասենյակ է ունենալու Ստեփանակերտ քաղաքում:

Թյուրքալեզու երկրների համագործակցության խորհրդի գործունեության մասին

Ապրիլի 10-ին, Բաքվում ավարտվել է Թյուրքալեզու երկրների համագործակցության խորհրդի  տեղեկատվության և լրատվության ոլորտի պատասխանատու նախարարների և բարձրաստիճան պաշտոնյաների երրորդ հանդիպումը, որի ժամանակ քննարկվել է տեղեկատվության և լրատվության ոլորտում 2021-2022 թթ․ համատեղ գործողությունների ծրագիրը:

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հանդիպման ընթացքում հայտարարել է, թե Թուրքիայի և Ադրբեջանի միջև արդյունավետ գործող մեդիա հարթակ է ստեղծվել,  և կարևոր է նաև նման պլատֆորմի ստեղծումը Թյուրքական խորհրդի շրջանակներում, որպեսզի կարողանան զսպել ապատեղեկատվական արշավները։

Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչության պետ Ֆահրեթին Ալթունը նշել է, թե Արցախյան պատերազմի ժամանակ Թուրքիան Ադրբեջանին սատարել է նաև մեդիա դաշտում, և թյուրքալեզու պետությունները պետք է միավորեն ջանքերը միասնական մեդիահարթակի շուրջ՝ «թվային ֆաշիզմի» դեմ պայքարելու համար։

Ուզբեկստանի Տեղեկատվության և զանգվածային հաղորդակցության գործակալության ղեկավար Ասադժոն Խոջաևը հանդիպման ժամանակ հայտարարել է, թե ուզբեկական կողմը պատրաստ է ակտիվորեն մասնակցել Ադրբեջանի կողմից Արցախից գրավված  տարածքների վերականգնմանը:

Ապրիլի 11-ին, կազմակերպվել է Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի անդամ երկրների պատվիրակությունների ուղևորությունը Ակնա (Աղդամ) և Գանձակ (Գյանջա): Ֆահրեթին Ալթունը այցի ընթացքում ընդգծել է, որ թուրքական պետական և մասնավոր հաստատությունները ակտիվ մասնակցություն կունենան Արցախից գրավված տարածքների վերականգնմանը, որտեղ 1 միլիոն ադրբեջանցի է վերադառնալու։

Թյուրքական խորհրդի գլխավոր քարտուղար Բաղդադ Ամրեևը հայտարարել է, որ իրենց կազմակերպությունն ապրիլին Ղարաբաղում վերակառուցման աշխատանքներին նվիրված գործարար համաժողով կանցկացնի, որի նպատակն է խորհրդի անդամ երկրներից հնարավորինս շատ ընկերությունների ներգրավվել վերակառուցման աշխատանքներին: Ադրբեջանական լրատվականներն այս առնչությամբ ընդգծել են, թե Թուրքիան և Ղազախստանն արդեն ցանկություն են հայտնել կառուցել հիվանդանոցներ, իսկ Ուզբեկստանը՝ վերականգնել մշակութային օբյեկտները:

Ադրբեջանի ռազմական ոլորտին վերաբերող իրադարձություններ

Թուրքիայի նախագահ Էրդողանը ապրիլի 6-ին վավերացրել է ռազմական արդյունաբերության ոլորտում Ադրբեջանի հետ համագործակցության մասին համաձայնագիրը, որը ստորագրվել էր 2017 թ․ հոկտեմբերի 31-ին՝ Բաքվում կայացած Ադրբեջան-Թուրքիա ռազմավարական համագործակցության խորհրդի նիստի ընթացքում։ Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից՝ հինգ տարի ժամկետով։

Համաձայնագրով նախատեսվում է բարելավել ռազմական ապրանքների և ծառայությունների արտադրությունն ու փոխադարձ մատակարարումը, երկու երկրների զինված ուժերի ռազմական համակարգերի և սարքավորումների բաղադրիչների, գործիքների և նյութերի համատեղ հետազոտության, արտադրության և արդիականացման համար պայմանների ապահովում, երրորդ կողմի պաշտպանական արտադրանքի արտադրության, կատարելագործման, արդիականացման ոլորտում համատեղ ծրագրերի ստեղծման պայմանների ապահովում և այլն։

Ապրիլի 6-ին սկսվել և 8-ին ավարտվել են Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական անձնակազմերի մասնակցությամբ կապի զորքերի համատեղ զորավարժությունները, որի ընթացքում իրականացվել են զորքերի փոխգործակցության կազմակերպման, դաշտային հրամանատարական կետերի տեղակայման և այլ գործողություններ:

Ապրիլի 7-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հետևել են ադրբեջանաթուրքական համատեղ զորավարժություններին։ Այնուհետև զորավարժությունների ընթացքում տեղակայված հրամանատարական կետում տեսակապի միջոցով տեղի է ունեցել Հասանովի և Աքարի ուղիղ հանդիպումը, որի ժամանակ Աքարը հայտարարել է, թե ադրբեջանական բանակի արդիականացման համար պատրաստվել է ճանապարհային քարտեզ։

Ապրիլի 8-ից 9-ը Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերն ևս մեկ օպերատիվ-մարտավարական զորավարժություն են անցկացրել, որոնց հիմնական նպատակն է եղել բարելավել ադրբեջանական և թուրքական բանակների օպերատիվ ստորաբաժանումների փոխգործակցությունը և մարտունակությունը։ Ուշադրություն պետք է դարձնել, որ այս տարվա չորս ամիսների ընթացքում սա արդեն թուրք-ադրբեջանական չորրորդ զորավարժությունն է։

Ապրիլի 6-ին Սանասարի (Կուբաթլուի) շրջանի տարածքում՝ Հայաստանի հետ պետական սահմանին բացվել է Ադրբեջանի Պետական սահմանային ծառայության զորամաս։ Նշենք, որ սա արդեն երրորդ զորամասն է, որ Ադրբեջանը բացում է այս շրջանում։ Մեկ այլ սահմանապահ ստորաբաժանում սկսել է աշխատանքը Հայաստանի սահմանակից Կովսականի (Զանգելանի)  շրջանում, որի բացումը տեղի էր ունեցել մարտ ամսին։

Անկարայում ապրիլի 7-ին ռազմական ցուցահանդեսի բացման ժամանակ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է․ «Ղարաբաղում ականազերծմանը զուգահեռ, ադրբեջանական եղբայրների հետ միասին շարունակվում են ռազմական կրթության և վարժանքների ոլորտում գործողությունները»:

Ադրբեջանի ինժեներական զորքերի հրամանատար գեներալ-մայոր Անար Քարիմովը հայտնել է, որ Արցախյան պատերազմից հետո Ադրբեջանի բանակում մի քանի ինժեներա-ամրաշինական գումարտակներ են ստեղծվել, որոնցից մեկն էլ հատուկ ականազերծման գումարտակն է:

Ադրբեջանի ՊՆ-ի մամուլի ծառայությունից հայտնել են, որ Արցախից գրավված տարածքներում գործող ստորաբաժանումների ծառայությունը կազմակերպելու միջոցառումների շրջանակներում իրականացվում է մոդուլային տիպի հանրակացարանների տեղադրման գործընթացը։

Թուրքիայի քրդամետ լրատվականներում տեղեկություններ են տարածվել, որ Թուրքիան ԼՂ պատերազմում Բաքվին օգնելու համար նաև մանկահասակ վարձկաններ է ուղարկել Ադրբեջան։ Արաբալեզու սոցիալական ցանցերում տեսանյութ է հայտնվել, որում Անկարայի և Բաքվի կողմից վարձված սիրիացի զինյալները բողոքում են, որ չեն ստացել պատերազմին մասնակցելու համար խոստացված աշխատավարձերը:

Արցախից գրավված տարածքներում ադրբեջանա-թուրքական նախագծերի մասին

«PASHA» բանկի գործադիր տնօրեն Սենք Էյնեհանը հայտարարել է, թե թուրքական շինարարական ընկերությունները կարևոր մասնակցություն կունենան Ղարաբաղի՝ Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքների վերակառուցման աշխատանքներին։ Ըստ Էյնեհանի՝ Ադրբեջանն արդեն 1,3 միլիարդ դոլար է ուղղել նախագծերի իրականացմանը. հաջորդ տարիներին ֆինանսավորումն ավելանալու է: Գործադիր տնօրենն ընդգծել է, որ իր բանկը կմասնակցի 100 կիլոմետր երկարությամբ Վարանդա (Ֆիզուլի) - Շուշի ճանապարհի ու Վարանդայի օդանավակայանի կառուցման աշխատանքների ֆինանսավորմանը։

Թուրքիայի արտաքին տնտեսական հարաբերությունների խորհրդին առընթեր թուրք-ադրբեջանական գործարար խորհրդի նախագահ Սելջուկ Աքաթը հայտարարել է, թե Ղարաբաղի տարածքների` Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելուց հետո նախատեսվում է անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծում, ինչպես նաև մարդկանց հոսք և ներդրումներ: Մասնավոր բանկերից մեկն արդեն հայտարարել է Արցախից բռնազավթված շրջաններում մասնաճյուղ բացելու մասին:

Ադրբեջանական լրատվականներում նշվել է, որ Ավտոմոբիլային ճանապարհների պետական գործակալությունը լայնածավալ աշխատանքներ է իրականացնում Արցախից գրավված տարածքներում ճանապարհային ենթակառուցվածքների ստեղծման ուղղությամբ: Իրականացվող նախագծերի շարքում են Խուդաֆարին-Ղուբաթլու-Լաչին՝ 66 կմ և Խանլըգ- Սանասար (Ղուբաթլու)՝ 17 կմ մայրուղիները: Նախատեսվում է, որ ճանապարհներն ունենալու են չորս գոտի և համապատասխանելու են I տեխնիկական կարգին:

Ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկացմամբ, շարունակվում է Հադրութ- Ջրական (Ջաբրայիլ)-Շուքուրբեյլի նոր ճանապարհի (43 կմ) շինարարությունը, որն անցնելու է Ջրականի (Ջաբրայիլի) շրջանի տարածքով, որտեղ հատվելու է Շուքյուրբեյլի գյուղով անցնող Հաջիգաբուլ-Մինջևան ավտոմայրուղու հետ:

Տարածաշրջանային նախագծերի շուրջ զարգացումներ

Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը իր սերբ գործընկեր Նիկոլ Սելակովիչի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե Հունաստանը սատարում է Սերբիա-Բուլղարիա գազատարի նախագծին, որը հետագայում կկապվի Հունաստան-Բուլղարիա փոխկապակցիչին (IGB): Նրա խոսքով՝ այս խողովակաշարն իր հերթին հետագայում կմիացվի Տրանս-Ադրիատիկ գազատարին (TAP): Նշենք, որ Տրանս-Ադրիատիկ գազատարը Կասպից ծովի ադրբեջանական հատվածի բնական գազը «Շահ Դենիզ» հանքավայրից տեղափոխում է դեպի Եվրոպա:

Կանադայի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Թուրքմենստանի էներգետիկ ոլորտը հետաքրքրություն է ներկայացնում Կանադայի համար՝ հաշվի առնելով Ադրբեջանի և Թուրքմենստանի միջև «Դոստլուգ» գազատարի զարգացման համատեղ նախագծի մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրումը։

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, թե մինչև տարեվերջ Չինաստանը արտահանման ապրանքներով 50 բլոկային գնացք կուղարկի Ադրբեջան: Ներկայումս բեռնարկղերով երկրորդ բլոկային գնացքը Չինաստանի Ցինդաո քաղաքից մեկնել է Բաքվի ուղղությամբ (առաջինը ժամանել է փետրվարին):

Ղազախստանի Ակտաու հասնելուց հետո գնացքի բեռնարկղերը նավի միջոցով կմատակարարվեն Բաքվի նավահանգիստ: Փոխադրումն իրականացվում է Անդրկասպյան միջազգային տրանսպորտային միջանցքի միջոցով, որն անցնում է Չինաստանով, Ղազախստանով, Կասպից ծովով, Ադրբեջանով, Վրաստանով դեպի Թուրքիա և եվրոպական երկրներ: Նախագիծը սկսվել է 2013 թ. և իրականացվում է «Մեկ գոտի-մեկ ճանապարհ» ծրագրի շրջանակներում։

Այլ թեմաներ

Ապրիլի 7-ին Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն և Ադրբեջանի կրոնական դավանանքների ղեկավարները այցելել են Ակնա (Աղդամ) և ծանոթացել այնտեղ գտնվող հուշարձանների վիճակին:

Այցին մասնակցել են Փաշազադեն, Կովկասի մահմեդականների վարչության անդամները, Ադրբեջանի լեռնային հրեաների համայնքի ղեկավար Միլիխ Եվդդաևը, Բաքվում եվրոպական հրեաների համայնքի ղեկավար Ալեքսանդր Շարովսկին, Ադրբեջանում կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչ Վլադիմիր Ֆեկետեն, Ալբանո-Ուդի քրիստոնեական համայնքի ղեկավար Ռոբերտ Մոբիլին: 

Շաբաթվա ընթացքում ադրբեջանական «Մուսավաթ» կուսակցության երիտասարդական կազմակերպությունը բողոքի ցույց է կազմակերպել Ադրբեջանում ՌԴ դեսպանատան առջև: Ակցիայի մասնակիցները բողոքել են Արցախյան պատերազմի ընթացքում «Իսկանդեր-Մ» համակարգի հրթիռներ կիրառելու դեմ և Ռուսաստանից պարզաբանումներ պահանջել: Նրանք ռուս խաղաղապահներից պահանջել են չխոչընդոտել ադրբեջանցիների տեղաշարժը Ղարաբաղում:

«Հենակետ» վերլուծական կենտրոն

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan