Պաշտոնյայի հավաստիացումը. Հայաստանում կաթնամթերքի շուկայում գների էական աճ չկա
ECONOMICSԿաթնամթերքի շուկայում գների էական աճ չկա: Այս մասին ապրիլի 12-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը:
Ըստ նրա՝ դա պայմանավորված է նրանով, որ շուկայում գերիշխող դիրք ունեցող ընկերություններ գրեթե չկան: «Այս իրավիճակը թույլ է տալիս խուսափել գների կտրուկ աճից»,- ասաց պաշտոնյան:
Հիշեցնենք, որ, Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալներով, 2021 թվականի մարտին, նախորդ տարվա մարտի համեմատ, կաթնամթերքի գներն աճել են 16.5 տոկոսով: Յուղերի եւ կարագների ապրանքախմբում գների աճը 2021 թվականի մարտին, 2020 թվականի մարտի համեմատ, 24.6 տոկոս է կազմել:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



