«Հիասքանչ». Իննա Խոջամիրյանի զգացմունքային լուսանկարը
LIFEԴերասանուհի Իննա Խոջամիրյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ կերպարում է։
Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում դերասանուհին վարդագույն զգեստ է կրում։ Նա արձակել է մազերը, մեկնաբանություններում գրել. «Հերթական գիշերները կլուսանան Առանց բարի լույսերի... Երեկոների բարձր աղմուկի մեջ Կխլանան մեր ցածրաձայն սիրո խոստովանությունները.... Իրար տեսնելիս կիսամեռ բարև կտանք Ու դա կամոքի ու կսփոփի ամեն բան...»։ Դերասանուհու էջը լի է հաճոյախոսություններով. «Ամենասիրուն աղջիկ», «հիասքանչ»։
Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Իննան սպիտակ շապիկ էր կրում, որը համադրել էր պիջակի հետ։ Դերասանուհին հավաքել էր մազերն ու նախապատվությունը տվել էր արտահայտիչ շպարին։ Կերպարն ամբողջացրել էին աքսեսուարները՝ վզնոցները։ «Սկիզբ»,- հրապարակումը մակագրել էր հմայիչ դերասանուհին։