Հայ - ռուսական ընկերություն. ինչ են ուզում հայերը Մոսկվայից
POLITICSՀայկական քաղաքական ներկապնակում գույները խիտ են՝ շուրջ 100 կուսակցություն՝ տարբեր քաշային կատեգորիաների ու ազդեցության չափի: Դժվար է գտնել այդ ցանկում մի քաղաքական ուժ, որը չի կարևորում հայ - ռուսական դաշնակցային, գործընկերային հարաբերությունները, դրանց զարգացումն ու ամրապնդումը:
Սակայն նրանց գերակշիռ մեծամասնության գործողություններն ու հայտարարությունները Ռուսաստանի նկատմամբ ակնհայտ մանիպուլատիվ բնույթ են կրում. տպավորություն է ստեղծվում, որ Ռուսաստանը պարտավոր է պաշտպանել Հայաստանի անվտանգությունները, կերակրել հայ ժողովրդին, բավարարել նրա կենսական շահերը՝ զուտ նրա համար, որ հայ քաղաքական մտքի գիգանտները դեկլարատիվ հայտարարություններով կարևորեն հայ - ռուսական դարավոր կապերը: Այդ «խելոքներին» որևէ մեկը պետք է բացատրի, որ քաղաքականությունն ու դիվանագիտությունը քո ազգային ու պետական շահերի ճիշտ համադրումն է դաշնակցիդ ազգային ու պետական շահերիդ հետ:
Ի դեպ, միակ քաղաքական ուժը, ով պաշտոնապես սատարել է Ղրիմի միացումը Ռուսաստանին, Խաչիկ Ասրյանի «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունն է, որը հայտարարել է՝ Ղրիմը Ռուսաստանի անքակտելի մասն է այնպես, ինչպես Արցախը՝ Հայաստանի: Պատկերացնու՞մ եք, սա միակ հայտարարությւոնն է հայ - ռուսական հարաբերությունների պատմության մեջ, որտեղ բացառապես Ռուսաստանից ինչ որ բան պոկելու հայկական մոլուցքը չի արտացոլվում, այլ նաև դաշնակցի ազգային - պետական շահը:
Ու սա այն պարագայում, երբ բոլորի հայացքները ուղղված են դեպի Մոսկվա: Այս խելքով էլ երկիր են ղեկավարում կամ՝ ձգտում կրկին ղեկավարել: Թե նախկինները, թե՝ ներկաները: Ու էլի էդ խելքով վազելու են Մոսկվա՝ մեր անվտանգության հետևից:
Նախ ընկերություն անել սովորեք, հետո մտածեք արջի հետ անտառ գնալու մասին:
Էդիկ Մանուկյան
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
“Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBank
3
Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group
4
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
5
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri



