Արխանգելսկում փորձարկման ժամանակ հրթիռի մի կտոր ընկել է բնակելի տան վրա
INTERNATIONAL NEWSՍեւերոդվինսկի մերձակայքում «Նենոկսա» զորավարժարանում հրթիռի փորձարկման ժամանակ մի կտոր ընկել է բնակելի շենքի վրա: Ըստ ՏԱՍՍ-ի, տուժածներ չկան:
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ, շենքում հրդեհ է բռնկվել, որն արագորեն մարել են: Վնասվել են չորս բնակարաններ եւ շենքի տանիքը: Բնակիչներին անհապաղ տարհանել են:
Սակայն Հյուսիսային նավատորմի պաշտոնական ներկայացուցիչ Վադիմ Սերգայի տեղեկացմամբ, դեկտեմբերի 15-ին Հյուսիսային նավատորմն ու ՊՆ-ն հրթիռ չեն արձակել: Ավելի ուշ պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ թեւավոր հրթիռն ընկել է «Մեքենաշինություն» կազմակերպության կողմից փորձնական արձակման ժամանակ:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



