Yerevan, 09.April.2026,
00
:
00
BREAKING


«Ի հայտ եկած թերությունների վերացման համար սահմանվում է ժամկետ՝ հաշվի առնելով եղանակային պայմանները»․ «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է

Մեր նախորդ համարի «Ասֆալտ կար, ասֆալտ չկա» վերտառությամբ նյութում անդրադարձել էինք երկրի ողջ տարածքում կատարված «աննախադեպ» ասֆալտապատման աշխատանքներին, գրել էինք այն մասին, որ հանրապետության բազմաթիվ ճանապարհներ խայտառակ վիճակում են, կարծես պատերազմն այդ ճանապարհներին է եղել, այն աստիճանի քարուքանդ են դրանք։ Ընդ որում, խոսքը նաև 2019-2020 թվականներին «փռված» ասֆալտի մասին է: Ավելի վաղ «Փաստը» ճանապարհների ասֆալտապատման վերաբերյալ մի քանի հարցով դիմել էր տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, որտեղից միայն վերը նշված նյութի հրապարակումից հետո (ժամկետների խախտմամբ) ստացել ենք մեզ հուզող հարցերի պատասխանները։

Մասնավորապես՝ հետաքրքրվել էինք, թե նախարարությունն ուսումնասիրություններ կատարո՞ւմ է ասֆալտապատման աշխատանքների հետ կապված, արդյո՞ք թերությունների ի հայտ գալուց հետո որոշակի պահանջներ ներկայացվում են ընկերություններին, որոնք, հաղթելով մրցույթներում, իրականացրել են այդ աշխատանքները։ Խնդրել էինք պարզաբանել նաև, թե ինչ պատասխանատվության են ենթարկվում կապալառու ընկերությունները թերի աշխատանքի համար։ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը պատասխանել է մեր հարցադրումներին։ Նշել են, որ իրենց ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից պարբերաբար կատարվում է Հայաստանի միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վիճակի ուսումնասիրություն։

«Ճանապարհների շահագործման, նորոգման, պահպանության աշխատանքները կարգավորվում են օրենքով։ Մասնավորապես՝ «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների և դրանց ճանապարհային երթևեկության կազմակերպման կահավորանքի շինարարության (տեղադրման), շահագործման, նորոգման ու պահպանման աշխատանքներն իրականացնում են «Գնումների մասին» օրենքի համաձայն ընտրված կապալառու կազմակերպությունները՝ առնվազն 18 ամիս սպասարկման ժամկետով։ Կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի թիվ 526-Ն որոշման հավելվածի 1-ի 33-րդ կետի 6-րդ ենթակետով, ինչպես նաև պատվիրատուի և կապալառուի միջև կնքվող պետության կարիքների համար կապալային աշխատանքների կատարման պետական գնման պայմանագրերով սահմանված է, որ եթե շինարարական ծրագրերի կատարման արդյունքի կամ դրա առանձին բաղադրիչի համար սահմանված երաշխիքային ժամկետի ընթացքում ի հայտ են եկել կատարված աշխատանքների թերություններ, ապա կապալառուն պարտավոր է իր հաշվին պատվիրատուի կողմից սահմանված ողջամիտ ժամկետում վերացնել թերությունները։Վերը նշված պայմանագրերով հստակ սահմանվում են պատվիրատուի և կապալառուի իրավունքներն ու պարտականությունները, այդ թվում՝ երաշխիքային ժամկետում աշխատանքի արդյունքի թերությունների հետ կապված պահանջ ներկայացնելու պատվիրատուի իրավունքը»,-նշել են ՊՈԱԿ-ի պատասխանի մեջ՝ հավելելով, որ պատվիրատուն ասֆալտապատման աշխատանքների արդյունքում ի հայտ եկած թերությունների վերացման համար ողջամիտ ժամկետը սահմանում է՝ հիմք ընդունելով հայտնաբերված թերությունների վերացման համար անհրաժեշտ բարենպաստ եղանակային պայմանները։ ՊՈԱԿ-ից ընդգծում են, որ ճանապարհների ընթացիկ ձմեռային պահպանման ժամանակաշրջանի ընթացքում ճանապարհների ծածկի քայքայումն ավելի ինտենսիվ է ընթանում, ինչի հետևանքով գարնանն առաջանում է մեծ ծավալի փոսային նորոգման աշխատանքներ կատարելու անհրաժեշտություն։

«Ավելին, ձմեռային ժամանակաշրջանում հաճախ առաջանում են նաև անհամեմատ փոքր ծավալի փոսեր, որոնք նորոգվում են ըստ անհրաժեշտության։ Ելնելով կատարվելիք աշխատանքների մեծ ծավալից և գարնանային անձրևների հաճախականությունից՝ փոսային նորոգման աշխատանքները կարող են իրականացվել մինչև մայիսի վերջ»։ Կրկին մեջբերում են «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասը, որի համաձայն ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների և դրանց ճանապարհային երթևեկության կազմակերպման կահավորանքի շինարարության (տեղադրման), շահագործման, նորոգման ու պահպանման աշխատանքներն իրականացնում են «Գնումների մասին» օրենքի համաձայն ընտրված կապալառու կազմակերպությունները՝ առնվազն 18 ամիս սպասարկման ժամկետով։

«Հաշվի առնելով այս հանգամանքը և այն, որ ընթացիկ ձմեռային պահպանման ժամանակաշրջանն ավարտվել է ապրիլի 1-ին, իսկ ձմռան ժամանակահատվածի ավարտից հետո ճանապարհների վիճակի ուսումնասիրությունները չեն ավարտվել, ուստի 2019, 2020 թվականների ճանապարհների սպասարկում իրականացնող կազմակերպությունների կողմից պայմանագրերով նախատեսված պարտականությունների չկատարման կամ թերի կատարման ծավալների, նրանց նկատմամբ պատասխանատվության միջոցներ նախատեսելու վերաբերյալ տեղեկատվություն կարող ենք տրամադրել ուսումնասիրություններն ավարտելուց հետո»,-ասված է հարցման պատասխանի մեջ։

Լուսինե Առաքելյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK