Yerevan, 18.July.2026,
00
:
00
BREAKING


Ինչո՞ւ են իշխանությունները ավերում մայր բուհը. «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է

Երևանի պետական համալսարանը՝ Հայաստանի մայր բուհը, անցնելով ավելի քան մեկ դար ճանապարհ, շարունակում է կարևոր դերակատարություն ունենալ կրթության, գիտության, մշակույթի ավանդույթների պահպանման, գիտահետազոտական նորարարությունների կյանքի կոչման և հանրային կարծիքի ձևավորման հարցում։ Եվ պատահական չէ, որ ԵՊՀ-ի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները միշտ գտնվել են հասարակության լայն շերտերի ուշադրության ներքո։ Եվ գրեթե միշտ խոսակցություններ են եղել այն մասին, որ մայր բուհը պետք է զերծ պահել քաղաքականացումից, ինչը, մեղմ ասած, միշտ չէ, որ հաջողվել է, սակայն հատուկ ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ 2018 թ.-ի իշխանափոխությունից հետո ԵՊՀ-ն անընդհատ հայտնվել է քաղաքական զարգացումների կիզակետում։ Սկզբում իշխանությունները փորձում էին ամեն կերպ հեռացնել ԵՊՀ այն ժամանակվա ռեկտորին, իսկ ռեկտորի հրաժարականից հետո մայր բուհն ամբողջովին հայտնվեց բարձիթողի վիճակում։

Խնդիրն այն է, որ կրթական համակարգի բարեփոխումներ, բուհերի ինքնավարություն և ապաքաղաքականացում խոստացող իշխանությունները սկսեցին քայլ առ քայլ շարժվել ԵՊՀ-ն իրենց քաղաքական կամքից ամբողջովին կախվածության մեջ գցելու ճանապարհով։ Ինչպես «հաջողեցին» ավերակների վերածել ողջ պետական համակարգը և այն ներառող տարբեր ճյուղերն ու համակարգերը, ոտնատակ տալ ազգային արժեքները, այնպես էլ նրանց թիրախում է հայտնվել կրթական ոլորտը։ Ու մայր բուհի դեմ ծավալած արշավում իշխանություններին բացարձակ հետաքրքիր չէ, թե ինչ վիճակի կարող է հասնել մայր բուհը, դրանից ինչ վնասներ կկրեն կրթությունն ու գիտությունը։ Կարևորն իրենց քաղաքական նպատակադրումներն են։ Թերևս այս հանգամանքով է պայմանավորված, որ արդեն երկու տարի է, ինչ ԵՊՀ-ն ռեկտոր չունի։ Անընդհատ շրջանառվում է այն թեման, թե շուտով ռեկտորի ընտրություններ են տեղի ունենալու, սակայն այդ ընտրություններն այդպես էլ չեն իրականանում։ Իշխանություններին պետք է, որ համալսարանում ճգնաժամը պահպանվի այնքան, մինչև ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը ձեռնտու լինի իրենց։

Դրա համար էլ իշխանությունների հրահանգավորման արդյունքում ԵՊՀ խորհրդի նիստերն ուղղակի չեն կայանում, որպեսզի հնարավոր չլինի ռեկտոր ընտրել։ Բայց դա քիչ չէ, իշխանությունները փորձում են հասնել նրան, որ ԵՊՀ-ն կառուցվածքային առումով կազմալուծված վիճակի առաջ կանգնի։ Եվ պատահական չէ, որ օրերս պարզ դարձավ, որ իշխանության կողմից ներկայացված ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի 15 անդամ հրաժարվել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամությունից։ Իշխանությունների նպատակը խորհրդի լուծարումն է: Դրան հասնել դեռևս չհաջողվեց: Ի դեպ, այս հարցի շուրջ ԵՊՀ գիտական խորհրդի անդամները դիմել են ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին՝ համալսարանի գիտական խորհրդի արտահերթ նիստ հրավիրելու պահանջով: Իսկ թե որն է իշխանությունների վերջնական նպատակը, այս հարցում կարծիքները մի քանի մասի են բաժանվում։ Եթե հիշում եք, վերջերս իր մարզային այցելություններից մեկի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե իրենք նախագիծ ունեն բուհերի շենքերը վաճառքի հանելու և այդ գումարով ակադեմիական քաղաք կառուցելու համար։ Եվ շատ հավանական է համարվում այն տարբերակը, որ իշխանություններին անհրաժեշտ է ԵՊՀ-ն կազմաքանդել, որպեսզի կարողանան ԵՊՀ շենքի մասնավորեցումն առանց խոչընդոտների իրականացնել:

Տեսակետ կա նաև, որ համալսարանի դեմ ուղղված քայլերի միջոցով իշխանությունները փորձում են վրեժ լուծել համալսարանի անձնակազմից՝ նրանց ցուցաբերած կեցվածքի համար, քանի որ ամիսներ առաջ ԵՊՀ գիտական խորհուրդը ձայների մեծամասնությամբ պահանջել էր Փաշինյանի ու կառավարության հրաժարականը։ Սակայն հավանական է համարվում նաև այն տարբերակը, որ իշխանությունները փորձում են ուղղակի այնպիսի իրավիճակ ստեղծել համալսարանում, որը հնարավորություն կտա իրենց ցանկացած անձին ուղղակի ռեկտոր կարգել, դրանով էլ նրանք համալսարանը վերահսկելու և իրենց քաղաքական նպատակներին ծառայեցնելու հնարավորություն կստանան։ Մարտի վերջին ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Բարձրագույն կրթության ու գիտության մասին» օրենքում փոփոխությունների և լրացումների աղմկահարույց նախագիծը, որի ընդունմանը դեմ էին հանդես եկել Գիտությունների ազգային ակադեմիան, մի շարք բուհեր` ԵՊՀ–ն, Երևանի պետական բժշկական համալսարանը, Վանաձորի պետական համալսարանը։ Այդ նախագիծը ենթադրում է, որ բուհի ռեկտորը պետք է ընտրվի համալսարանի կառավարման խորհրդում և հրամանագրվի լիազոր մարմնի ղեկավարի կողմից:

Այսինքն՝ ԿԳՍՄ նախարարության կողմից նշանակված կառավարման խորհրդի անդամները ընտրելու են ռեկտորի թեկնածուների, իսկ նախարարը հաստատելու է մեկին կամ մերժելու է թեկնածուներին, եթե անգամ կա մեկ թեկնածու։ Իսկ այլ կերպ ասած՝ ռեկտորի պաշտոնը փաստացի նշանակովի է դառնում, ինչը բազմաթիվ մասնագետներ հակասահմանադրական են համարում։ Փաստորեն, ստացվում է, որ ԵՊՀ-ում ճգնաժամի պահպանումը իշխանությունների համար առավել քան ձեռնտու է, քանի որ այդպիսով համալսարանի հոգաբարձուների խորհուրդն ինքն իրենով հնարավորություն չի ունենա ռեկտոր ընտրել, մինչև որ այս աղմկահարույց օրենքով իշխանությունները կհասնեն «իրենց սրտի» ռեկտորի նշանակմանը։

Արթուր Կարապետյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026