Սիրիայի Կենտրոնական բանկը 100%-ով բարձրացրել է դոլարի պաշտոնական փոխարժեքը
ECONOMICSՍիրիայի կառավարությունը հինգշաբթի որոշում է կայացրել ԱՄՆ դոլարի պաշտոնական փոխարժեքը բարձրացնել 100%-ով՝ մինչև 2512 սիրիական ֆունտ: Այս մասին տեղեկացվում է ՍԱՀ-ի Կենտրոնական բանկի կողմից բանկային գործի և արժույթի փոխանակման վերաբերյալ շրջանառվող տեղեկագրում, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«ԱՄՆ դոլարի փոխարժեքը բարձրանում է մինչև 2512 սիրիական ֆունտ», - ասված է հայտարարության մեջ:
Մինչև հինգշաբթի երկրի բոլոր բանկերում դոլարի պաշտոնական փոխարժեքը կազմում էր 1256 ֆունտ:
ՍԱՀ-ում տնտեսական ճգնաժամի խորացման ֆոնին երկրում շարունակում է գործել «սև շուկան», որտեղ դոլարի համար առաջարկվում է 3-ից 4,5 հազար ֆունտ` 1256 ֆունտ պաշտոնական փոխարժեքի պարագայում: Առանց պետական լիցենզիայի արժույթի փոխանակումը Սիրիայում քրեական հանցագործություն է, բայց նույնիսկ ազատազրկման սպառնալիքը և բարձր տուգանքները չեն կարողանում ամբողջությամբ վերացնել «սև շուկայում» արժութային մեքենայությունները: