Մոսկվայում կհնչեն Տիգրան Մանսուրյանի և այլ հայ կոմպոզիտորների գործեր
CULTURE«Հավատով խոստովանիմ» համերգին Questa Musica անսամբլը և մի խումբ մենակատարներ կկատարեն Տիգրան Մանսուրյանի, Կոմիտասի, Ներսես Շնորհալու, իտալացի կոմպոզիտոր Լուչանո Բերիոյի ստեղծագործությունները: Համերգային երեկոն տեղի կունենա ապրիլի 16-ին Մոսկվայի «Նիկո» պատկերասրահում:
«Հավատով խոստովանիմ»-ը Տիգրան Մանսուրյանի ստեղծագործության անունն է, որն առանցքային կլինի համերգին:
Մենակատարներն են մեցցո-սոպրանո Վարսենիկ Ավանյանը, ալտահար Սերգեյ Պոլտավսկին, որին Մանսուրյանը նվիրել է «Հավատով խոստովանիմ» ստեղծագործությունը, դուդուկահար Վասիլի Կորոստելյովը, դաշնակահար Կարինա Պոգոսբեկովան։
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



