Գյումրիում պայթյուն է տեղի ունեցել (լուսանկարներ)
SOCIETYԱպրիլի 16-ին, ժամը 04։10-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Տերյան փողոցում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Տերյան փողոցում գտնվող սննդի տաղավարում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:28-ին, մարվել՝ 04:54-ին: Այրվել են տաղավարը՝ մոտ 20 քմ, մասամբ գույքը, և վնասվել՝ տաղավարի կառուցատարրերը:


1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



