«Երրորդ ուժը» հանդիպում-քննարկման է հրավիրել Բաբկեն Թունյանին
POLITICS«Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնությունը հանդիպում-քննարկման է հրավիրել ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանին: Այս մասին տեղեկանում ենք նախաձեռնության ֆեյսբուքյան էջից:
«ՀՀ ազգային ժողովի
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
պարոն Թունյան Բաբկեն Էդիկի (Babken Tunyan)
Հարգելի պարոն Թունյան,
Սույնով տեղեկացնում ենք Ձեզ, որ վերջին ժամանակաշրջանում հասարակության լայն շերտում բուռն քննարկման են արժանացել «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Հարկ է նշել, որ «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության «Գործարար կապերի խորհրդը» լուրջ մտահոգություն է հայտնում ՀՀ կառավարության կողմից ՀՀ Ազգային ժողով ուղարկված «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ:
Ելնելով վերոգրյալ հանգամանքներից, «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության «Գործարար կապերի խորհրդի» կողմից կատարված հայտարարության շրջանակներում հանրությանը քննարկմանն է ներկայացրել իր դիրքորոշումը «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ՝ https://bit.ly/3e9XSlf :
Ամփոփելով վերը շարադրվածը և ի նպաստ Հայաստանի Հանրապետության Ազգային արժեքների և պետականության պահպանմանը, ինչպես նաև հանրության բոլոր շերտերի կարծիքը լսելի դարձնելու նպատակով, «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության «Գործարար կապերի խորհրդի» անդամները խնդրում են կազմակերպել հանդիպում-քննարկում՝ բարձրացված հարցին հանրության համար նպաստավոր լուծում տալու համար:
Խնդրում ենք հանդիպումը կազմակերպել մինչև ապրիլի 21-ը ներառյալ։
Հարգանքով՝
«ԵՐՐՈՐԴ ՈՒԺ» քաղաքացիական նախաձեռնություն
Հետադարձ կապ
Էլ․ հասցե` [email protected]
Հեռ․` +374 43 00 52 66»,- ասված է հրապարակման մեջ:
1
Free Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle East
2
Trust and reach across the globe
3
Ucom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable Gifts
4
Choosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank App
5
Individuals and businesses, near and far, all welcome



