Հրդեհ Բագրատունյաց 8/7 հասցեում գտնվող արագ սննդի կետում
SOCIETYԱպրիլի 17-ին, ժամը 02:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Բագրատունյաց պողոտայի թիվ 10 հասցեի մոտակայքում գտնվող կրպակում։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ԱԻՆ-ից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Բագրատունյաց 8/7 հասցեում գտնվող արագ սննդի կետում՝ մոտ 30 քմ տարածքում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։44-ին, մարվել՝ 02։59-ին։ Այրվել են կախովի առաստաղ, երկու պահարան, մասամբ՝ 4 սառնարան և ջերմահարվել՝ թթվածնի և գազի 2 բալոն (20 կգ և 3 կգ)։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



