«Ես խորապես հավատացած եմ՝ եթե յուրաքանչյուրս վերցնենք արժանի հայ լինելու պատասխանատվությունը, մեր մասին կշարունակեն իմանալ եւ խոսել բոլորը...»․ Մոնիկա Գրիգորյան
LIFEԱյս տարի «Միսս Տիեզերք» հեղինակավոր մրցույթում Հայաստանը կներկայացնի 21-ամյա Մոնիկա Գրիգորյանը։
Երիտասարդ գեղեցկուհին իր ֆեյսբուքյան էջում Մասիս սարի ֆոնին արված լուսանկարներ է հրապարակել, որոնց կից գրել է․
«Դեռ դպրոցական տարիներից, երբ խոսք էր գնում Հայաստանի մասին, մեր մշակույթի և պատմության մասին` իմ բոլոր մտքերը պտտվում էին մեկ առանցքի շուրջ: Այն էր Հայաստանի մասին հնարավորինս շատ մարդկանց պատմելն ու ներկայացնելը:
Հիմա, երբ ունեմ այդ հնարավրությունը, իմ ամբողջ ռեսուրսը, ուժն ու եռանդը միտված են Հայաստանը մեծ հարթակներում հավուր պատշաճի ներկայացնելուն:
Հիմա, առավել քան երբևէ, մենք ունենք ներկայացված և լսված լինելու կարիք: Աշխարհը սպասում է հենց մեզ, ամենահին և միևնույն ժամանակ ամենանորար ու ստեղծագործ ժողովրդին:
Ես խորապես հավատացած եմ, որ եթե յուրաքանչյուրս վերցնենք պատասխանատվությունը լինելու արժանի հայ, մեր մասին կշարունակեն իմանալ և խոսել բոլորը...
Դեպի նոր հաղթանակներ...»։