Ուղղաթիռի կոշտ վայրէջքի արդյունքում զոհվել է օդաչուն
SOCIETYԿրասնոդարի երկրամասում կոշտ վայրէջք կատարած «ՄԻ-2» ուղղաթիռի օդաչուն զոհվել է: Այս մասին «ՏԱՍՍ»-ին հայտնել են Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից:
Նախարարությունից հայտնել են, որ Կրասնոդար-Նովոռոսիյսկ մայրուղու 52-րդ կիլոմետրին մոտ ուղղաթիռի կոշտ վայրէջքի հետևանքով զոհվել է օդաչուն՝ 1960 թվականին ծնված տղամարդ: Արտակարգ իրավիճակների արձագանքման ծառայությունները տեղում են:
Նախարարությունից հավելել են նաև, որ ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Իլսկի գյուղի մոտակայքում` դաշտերի ոռոգման ժամանակ:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



