Երեւանում BMW-ն կոտրել է բազալտե հենապատը, արմատախիլ արել ծառեր եւ կողաշրջված հայտնվել բնակչի այգում․ կան վիրավորներ
SOCIETYBMW մակնիշի ավտոմեքենան այսօր՝ ապրիլի 18-ին՝ ժամը 04։00-ի սահմաններում, Բաղրամյան պողոտայում դուրս է եկել երթեւեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին ու երկաթե սյանը, ապա առաջ ընթացել ու բախվել բազալտե հենապատին կոտրել այն եւ կողաշրջված վիճակում հայտնվել թիվ 40 շենքի բնակչի այգում, կոտրելով ու արմատախիլ անելով մի քանի ծառ։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը։
Վթարի հետեւանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու բժիշկների հերթապահ խումբը:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Ոստիկանությունը պարզում է վարորդի եւ վիրավորների ինքնությունը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



