Yerevan, 17.June.2026,
00
:
00
BREAKING


Վիկա Մարտիրոսյանը՝ Պետրոսի հետ իրենց ծանոթության, հայտնիների հետ աշխատանքի եւ «Ամարաս»-ի սան Տիգրանի կորստի մասին

INTERVIEW

Հետաքրքիր հիշողություններ, աշխարհընկալում եւ  ինքնաբացահայտում․ STORIES հաղորդման հյուրն այս անգամ «Ամարաս» պարային համույթի գեղարվեստական ղեկավար Վիկա Մարտիրոսյանն է։

-Ողջույն Վիկա, ուրախ եմ, որ այսօր փորձելու ենք բացահայտել քեզ այլ տեսանկյունից։ Կարծում եմ, կհամաձայնես ինձ հետ, որ մարդու էությունը, բնավորության գծերը ձեւավորվում են մանուկ հասակից։ Հետաքրքիր է, դու ինչպիսի՞ն ես եղել։

-Բնականաբար, շատ ակտիվ։ Ծնվել եմ պարողի, արվեստագետի ընտանիքում։ Ինձ անընդհատ հիշում եմ ծնողներիս կողքին։ Ազատ ժամանակ շատ քիչ եմ ունեցել, իսկ եթե ունենում էի, շատ էի սիրում մեր բակի տղաների հետ ֆուտբոլ խաղալ։ Դա ինձ մոտ շատ լավ էր ստացվում։

Ծնողներս 20 տարի «Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլի» սոլիստներն էին, հետո «Հայաստանի պարի պետական անսամբլի» եւ այդպես շարունակ։ Ծնողներս այդ տարիներին շատ էին շրջագայության մեկնում եւ այնպես էր ստացվում, որ ես ու քույրս եւս իրենց հետ էինք․ մեկ հիշում եմ մեզ ետնաբեմում նստած իրենց էինք հետեւում, մեկ ճանապարհին մեքենայի մեջ քնած։ Ինձ համար դա շատ հետաքրքիր էր եւ կարծում եմ, որ դա էլ օգնել է մեզ ճիշտ ուղի ունենալ։

-Երբ ետնաբեմից նայում էիր ծնողներիդ պարը, երբեւիցե մտածե՞լ ես, որ մի օր դու էլ ես բեմում ելույթ ունենալու։

-Սուտ կլինի, եթե ասեմ ոչ։ Փոքրուց ինձ պարզ էր՝ ինչով եմ զբաղվելու, ինչ եմ անելու։ Գիտեի, որ ես էլ եմ այդ նույն բեմում լինելու ներկայացումներով ու համերգներով։ Ես շատ-շատ եմ սիրել պարարվեստը։ Այնպես չի, որ ինձ ստիպողաբար են տարել պարի։ Շատ շնորհակալ եմ եւ շատ ուրախ, որ ծնողներս մեզ ճիշտ ուղղության վրա են կանգնեցրել, հատկապես, ինձ։

-Բնավորության ի՞նչ ընդգծված գծեր ես ունեցել։

Եղել եմ ակտիվ եւ մի փոքր համառ։ Չնայած որ, ծնողներս հայկական պարարվեստի ներկայացուցիչներն էին, ես փոքրուց ավելի շատ ձգտել եմ դասական պարարվեստին։ Ծնողներս միշտ ասում էին, որ շատ բարդ է լինելու ինձ համար, իսկ ես համառորեն ասում էի, որ պատրաստ եմ դրան։ Այնպես արեցի, որ ինձ դասական պարերի բաժին ընդունեն։ Մինչեւ հիմա էլ ասածիս տերն եմ։

Ես շատ կայուն եմ եղել, հասուն։ Այդպես են ինձ կրթել ու մեծացրել։

Շատ սիրուն մանկություն ենք ունեցել ես ու քույրս։ Քույրս նույնպես «Հայաստանի պարի պետական անսամբլի» սոլիստներից էր։ Մեր ընտանիքում ուրիշ մասնագետ չկա։ Քրոջս հետ շատ կապված ենք։ Իմ ապրումներն ու գրեթե ամեն բան միշտ իր հետ եմ կիսվել։ Նա այնպես է արել, որ ես բացի դասականից նաեւ ուսումնասիրեմ ժամանակակից պարարվեստը:

-Քույրդ չշարունակեց Հայաստանում, բայց դու շարունակեցիր զբաղվել պարով։

-Այս թեմայի շուրջ ես եւ քույրս շատ ենք զրուցել։ Պատճառն այն է, որ քույրս ամուսնացավ  եւ հիմա ապրում է այլ երկրում՝ Եգիպտոսում։ Նա ստիպված էր թողնել, չնայած որ Կահիրեում հայ համայնքի համար շարունակում է դասավանդել հայակական պարարվեստը։ Երբ նա գնաց, ես հասկացա, որ այդ պատասխանատվությունը պետք է վերցնեմ ինձ վրա, որովհետեւ շատ մեծ աշխատանք էր արված։ Բավականին հայտնի էր խումբը եւ շատ սխալ կլիներ, եթե թողնեինք «Ամարասը»։ Դրա համար ես փորձեցի բացի ժողովրդականից, նաեւ ժամանակակից արվեստը դասավանդել։

-Դու էլ ես շատ գեղեցիկ ընտանիք կազմել, եւ Պետրոսը, լինելով ոչ այս ոլորտի մարդ, քեզ միշտ աջակցում է եւ ամեն հարցում կանգնած է քո կողքին։ Կպատմե՞ս, թե ինչպես ծանոթացաք, ինչպես նա առաջարկություն արեց, արդյո՞ք դա սեր առաջին հայացքից էր։

-Առաջին անգամ Պետրոսն ինձ տեսել է բեմի վրա։ Շատերը գիտեն այս պատմությունը։ Պետրոսը մեր շատ սիրելի Էմմիի համադասարանցին է, միասին են դպրոցում սովորել եւ Էմմիի շնորհիվ է, որ մենք ճանաչում ենք իրար։ Էմմիի մենահամերգին պետք է ելույթ ունենայի։ Նրա դասընկերներն էլ էին հրավիրված, եւ այդպես «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում» Պետրոսը ինձ տեսավ, եւ ինչպես դու ասացիր՝ այո, սեր առաջին հայացքից էր։ Ես  18 տարեկան էի, Պետրոսը՝ նույնպես։ 7 տարի ընկերությունից հետո նշանադրվեցինք, հետո ամուսնացանք եւ ունենք հիանալի ընտանիք։ Կարծում եմ, սա իմ լավագույն եւ ճիշտ ընտրությունն էր։ Երջանիկ եմ, նա ամեն անգամ ինձ աջակցում է, իմ կողքին է։ Չլինելով պարարվեստի ոլորտի մարդ, նա գնահատում ու սիրում է իմ բոլոր գործերը եւ իմ լավագույն քննադատն է ։

-Նանուլի ծնունդը ի՞նչ զգացողություններ եք ապրել։

-Նանուլը մեր տան թագուհին է։ Ես չեմ պատկերացրել, որ կարող եմ երկրորդ բալիկ ունենալ եւ այդ կարգի սիրել նրան, ինչպես սիրում եմ Նանուլին։ Նա մեզ համար ուրիշ տեղում է, հատկապես, Պետրոսի համար։ Տղան մի կողմ, աղջիկը մի կողմ։

Ամբողջ հիվանդանոցի բակում Նանուլի ծնունդին էին սպասում։ Նանուլը իմ կյանքի լավագույն ձեռքբերումներից մեկն է։ Նա շատ խելացի եւ լավ աղջիկ է մեծանում։ Ես իրենով հպարտանում եմ ։ Նանուլիս եւ Լեւոնիս տարբերությունը վեց տարի է, քանի որ ես միշտ երազել եմ եղբայր ունենալ եւ ցավոք չեմ ունեցել, բնականաբար, ցանկացել եմ, որ երկրորդ երեխաս տղա լինի։Երբ իմացա տղա ենք ունենալու, ուրախությանս չափ չկար։ Աստծուց ամեն օր շնորհակալություն եմ հայտնում։ Նրանք իմ ամենակարեւոր ձեռքբերումներն են։

-Երբ աշխատանքից հոգնած վերադառնում ես տուն, ինչպե՞ս են քեզ դիմավորում։

-Դա մեր ամենացավոտ թեման է։ Նանուլիկն ավելի պինդ է, ավելի սովոր է։ Նանուլի 40 դեռ չլրացած ես արդեն աշխատում էի։ Ինչ Լեւոնիս է վերաբերվում, շատ ծանր է տանում իմ բացակայությունը, հաճախ դժվար է պառկում քնելու, առանց ինձ չի ուզում քնել։ Դրա համար հաճախ է գալիս ինձ մոտ եւ իր օրն անց է կացնում այստեղ։ Երբ ես պետք է ուղարկեմ իրեն քնելու, չի ուզում գնալ։ Շատ եմ նեղվում այդ փաստից։ Դրա համար, որ ասում են՝ ինչու երրորդ երեխան էլ չես ուզում ունենալ, ասում եմ, որ երրորդն էլ մամային կարոտելով չմեծանա։ Ավելի լավ է երկուսով բավարարվեմ եւ իրենց ավելի ճիշտ ուղղու վրա կանգնեցնեմ ։

-Վիկ, Նանուլի մանկությունը եւ քո մանկությունը շատ նման են իրար․․․

Մամաս ասում է Նանուլը քո կրկնօրինակն է։ Շատ նման են մեր մանկությունները։ Իհրակե, նա այս սերնդի ներկայացուցիչն է։ Մենք շատ ենք բացթողումներ ունենում, բայց վստահ եմ, որ ինքն էլ է ինձ նման լինելու։ Միգուցե մեծամտորեն հնչի, բայց ես երբեք սխալ որոշումներ չեմ կայացրել իմ կյանքում, կարծում եմ Նանուլն էլ է այդպես լինելու, եթե ոչ ավելի լավը։

-Անձնական կյանքից անցում կատարենք դեպի աշխատանքը։ Չնայած, որ «Ամարասը» տարիների ընթացքում ունեցել է տարբեր սերունդներ, բայց միեւնույն է բոլոր ժամանակներում շարունակում է մնալ իր դիրքերում եւ համառորեն առաջ շարժվել։ Հետաքրքիր է, ինչումն է գաղտնիքը։

-Իմ մեջ է գաղտնիքը Մելինե ջան (ծիծաղում է)։ Երեւի ես եմ շատ համառ եւ չեմ փոխվել դրա համար էլ խումբը չի փոխվել եւ միշտ իր տեղը ունի։ Մեծ պատասխանատվություն է ղեկավարել «Ամարասը»։ Այն ինձ փոխանցել է իմ հայրը, արդեն 19 տարի է ես եմ ղեկավարում եւ գիտեմ, թե ինչ դժվարությամբ է ստեղծվել խումբը, գիտեմ ինչ մեծ ջանքեր է հայրս գործադրել, որպեսզի լավ սերունդ փոխանցի մեր պարարվեստին եւ դա ինձ համար մեծ պատասխանատվություն է։ Այդ պատճառով աշխատում եմ, ինչպես ինքն է աշխատել։ Փորձում եմ քայլել հիմիկվա ժամանակակից արվեստի հետ, այն ինչը հիմա արդիական է։ Երեւի դա է պատճառը, որ միշտ մեր դիրքերը պահպանում ենք։

-Աշխատում ես շատ հայտնիների հետ։ Բոլոր բեմադրություները դու ես անում։ Լինելով խստապահանջ՝ գիտեմ նաեւ բարդ է քեզ հետ աշխատելը։

-Չեմ կարողանում փոխել այդ բնավորությանս գիծը եւ ուրախ եմ դրա համար։ Կարծում եմ դա փոխանցվել է հայրիկիցս եւ ուսուցչուհուցս։ Նրանք ինձ այլ կերպ են կրթել։ Եթե խստապահանջ չլինես, ապա կստացվի որ շարքային ես կամ աշխատանքդ թերի ես անում։ Կարծում եմ ամեն պարագայում է պետք գալիս դա՝ թե՛ աշխատանքում, թե՛ ընտանիքում  եւ թե՛ ամեն տեղ։ Մարդ պետք է ունենա չափի զգացում եւ մեծ պատասխանատվություն։ Եթե այս ամենը կա, հաջողությունը միշտ կլինի։

-Իսկ հայտնիների հետ աշխատա՞նքը։ Արդյո՞ք հեշտ է նրանց հետ աշխատելը։

-Որոշ մարդկանց հետ այո, որոշների հետ՝ ոչ։ Ընդհանրապես, սա ինձ համար շատ հեշտ աշխատանք է, քանի որ, լինելով «Հայաստանի Ազգային Օպերայի և Բալետի թատրոնի» սոլիստ, «Պարարվեստի ուսումնարանի» լավագույն սանը, այս ամենն ինձ համար խաղ ու պար է, որովհետեւ դասական արվեստն ամենաբարձունքում է եղել եւ եղել է ամենաբարդերից մեկը։ Եթե դրան տիրապետում ես իդեալական, մնացածը շատ ավելի հեշտ է քեզ տրվում։ Դե մեր երգիչները, պարողները սիրում են ամեն ինչ թեթեւ անցկացնել, ես միշտ համաձայն չեմ եղել։ Դրա համար իրենք գիտեն, որ գալիս են, պետք է տանջվեն, աշխատեն, որպեսզի ունենանք լավ արդյունք։ Երգչուհի է եղել, որ գնացել է տուն լացել է եւ չի ցանկացել պարել եւ պարող երգչուհի դառնալ։ Բայց հետո հասկացել է որ դա ճիշտ է։

-Մեր օրերում ամենաակտիվ սոցիալական ցանցը դարձել է Tik Tok-ը, որտեղ դու եւս շատ ակտիվ ես։

-Ես իրականում ինստագրամի սիրահար եմ, բայց ունենալով հիանալի մենեջերուհի՝ Լիլինան, որտեղ որ զգում է պետք է լինեմ, այնպես կանի որ ես այդտեղ ակտիվ լինեմ։ Այնպես որ Tik Tok-ում լինելը Լիլինայի շնորհիվ է։ Ես ասում էի, որ դա իմ տեղը չի այդտեղ երեխաներ են եւ այլն, նա ինձ բացատրեց, քանի որ ֆեյսբուքում, ինստագրամում առաջտարներից եմ, ապա այդտեղ էլ պետք է լինեմ։

-Իսկ հիմա քեզ դուր է գաիս Tik Tok-ը

-Այո։ Եվ՛ դուր է գալիս, եւ՛ ոչ։ Մեկ-մեկ նյարդայնանում եմ։ Գիտեք, այսքան մեծ պատասխանատվություն ունենալուց հետո, այսքան սան ունենալուց հետո, այսքան մեծ աշխատանք, բեմադրություններ եւ գումարած պահպանել ինստագրամի հրապարակումները ու Tik Tok-ի թրենդները մեկ-մեկ նյարդայնացնում է, բայց դե ինչ արած, պետք է անենք։ Շատ կարեւոր է, երբ կլինի կարեւոր մարդկանցից արվեստի հետ կապ ունեցող կամ պարզապես քեզ ընկեր մտերիմ մարդ, ով արվեստի հետ կապ չունի, զանգում ասում են գիտես այս Tik Tok աշխարհում ամենահետաքրքիրը քոնն է։ Երբ մտնում ենք քո էջը ծիծաղում ենք ու դրական էմոցաիներ ես փոխանցում։

-Վիկ, այսօր չէի կարող չանդրադառնալ անցած տարվա պատերազմին։ Գիտեմ, որ պատերազմի ընթացքում ձեր սաներից մեկը զոհվել է։

-Ուղիղ չորս օր առաջ նկարներ էի փնտրում եւ տեսա մեր շրջագայության լուսանկարները։ Տիգրանը մեզ հետ էր։ Մեկ շաբաթ ենք եղել Փարիզում Տիգրանի հետ։ Ովքեր իրեն չեն ճանաչել, չեն կարող պատկերացնել, թե ինչ տեսակի անձնավորություն էր․ դրական, հումորով․․․ չգիտեմ, հազար ափսոս, որ այն տղաները, ովքեր մեզ հետ չեն շատ ցավալի է, անհավատալի է։ Ես երբեք այդ օրը չեմ մոռանա, երբ հին դահլիճում կանգնած էի, իմ պարուսույցներից մեկը բղավելով եկավ ու ասաց, որ Տիգրանը էլ չկա։ Չգիտեմ, համբերություն իր մայրիկին,  իր ընտանիքի անդամներին, մեզ բոլորիս, որպեսզի կարողանանք այս ցավով ապրել։ Խոսքեր չեմ գտնում, ես մինչ օրս չեմ կարողանում հավատալ, որ Տիգրանն էլ մեզ հետ չէ։

Պատերազմից երեք ամիս առաջ անսպասելի բացեց դուռը։ Գիտեի ծառայության մեջ է եւ երեք ամսից  ծառայությունն ավարտելու էր։ Եկավ թմբլացած, գրկեց բոլորիս ու իրեն հատուկ հումորով ասաց՝ Վիկ ջան հեսա գալիս եմ ու սկսենք սիրուն-սիրուն տեսահոլովակներ իրար հետ նկարենք,  չմոռանաս քո սիրուն Տիկոյին։ Մենք իրեն ԴիԿապրիո էինք ասում, կարծես Լեոնարդո ԴիԿապրիոյի կրկնօրինակը լիներ։ Իր անունը, որ տալիս են միայն դրական բաներ եմ հիշում։ Եկավ գրկեց ու ասեց, որ հեսա գալիս եմ, ու այն գալն էր, որ պետք է գար։

-Ի՞նչ երազանքներ ու նպատակներ  ունես,  որ պետք է իրագործես։ Հետաքրքիր է, երբ հետ հայացք ես գցում քո անցած ճանապարհին, ինչ-որ բան կփոխեի՞ր։

-Ոչ մի կետ չկա, որ կուզենայի փոխել ։ Ինձ հետ կապված ոչ երազանք ունեմ, ոչ նպատակ։ Իմ նպատակները եւ երազանքները երեխաներիս հետ են կապված, հատկապես, Նանուլիս։ Դա էլ նրանից է, որ գիտեմ, ի վերուստ,  Նանուլը ինչ հնարավորություններ ունի։ Ճիշտ է նա հիմա պասիվ է եւ ավելի շատ ուսուման մեջ է խորացած։ Բայց  Նանուլիս հետ կապված երազանքներս շատ մեծ են։ Կարծում եմ նա մեծ փոփ-երգչուհի եւ պարուհի կարող է դառնալ։

-Վիկ, իմ բոլոր հյուրերին այս հարցը վերջում տալիս եմ, եթե գիրք գրեիր քո կյանքի մասին, ինչպե՞ս կվերնագրեիր այն։

-Չեմ մտածել այդ ուղղությամբ երբեք, բայց․․․ “Վիկայի պատմությունը”։ Քաոս կլիներ․․․ եւ երեւի թե դա էլ իմ քաոսը կլիներ։ Չեմ մտածել անկեղծ։ Բայց ամեն դեպքում շատ հետաքիքր կլիներ։

-Իսկ ո՞ր պատմությունը կներառեիր, եւ ո՞րը՝ կհանեիր։

-Անկեղծ՝ նույնիսկ տանը, որ զրուցում ենք, երբեք վատ հիշողություններ չեմ ունեցել։ Ես դժվար մանկություն չեմ ունեցել, դժվարությունը նրանում է եղել, որ անընդհատ իմ պարտականությունը եղել է արթնանալ եւ գնալ դասի։ Դասական պարարվեստը ամենաբարդն է, ես չեմ ունեցել ժամանակ խաղալու, լավ տեղ գնալու, բայց այն, ինչ կատարվեց մեզ հետ 2020-ին, կցանկանայի այդ պատերազմի հատվածը կտրվեր եւ հանվեր, որովեհտեւ անբացատրելի դժվար հիշողություններ ենք ապրել այդ օրերին։ Հուսով եմ, որ մեր երեխաների մոտ դա հետագայում բարդ նստվածք չի տալու եւ  հետագայում առողջության վրա չի ազդելու։ Օրինակ իմ աղջիկը, շատ էմոցիոնալ է եւ շատ բան է հասկանում, նա էլ է այդ ամենը շատ ծանր տանում։

 

''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBank