Ոսկին էժանանում է
ECONOMICSՈսկու գները երկուշաբթի անկում են ապրում՝ դեկտեմբերից ի վեր գրանցված շաբաթական ուժեղագույն աճից հետո, վկայում են աճուրդների տվյալները, փոխանցում է «Փրայմ»-ը:
Նյու Յորքի Comex բորսայում ոսկու հունիսյան ֆյուչերսների գինը նվազել է 0.14 տոկոսով կամ 2.4 դոլարով` մեկ տրոյական ունցիայի դիմաց կազմելով 1.777.9 դոլար: Արծաթի մայիսյան ֆյուչերսների գինը նվազել է 0.82 տոկոսով եւ կազմել 25.89 դոլար մեկ ունցիայի դիմաց:
Երկուշաբթի ոսկու շուկայում գների անկում է արձանագրվել այն բանից հետո, երբ նախորդ շաբաթվա համեմատ թանկարժեք մետաղը թանկացավ ավելի քան 2 տոկոսով, ինչը դեկտեմբերից ի վեր դրա արժեքի ամենաուժեղ շաբաթական աճն էր: Այդ ժամանակ թանկարժեք մետաղի գինն աճեց 2.5 տոկոսով:
1
Unibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New Location
2
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'
3
EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriter
4
Become a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield
5
Ucom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity



