Yerevan, 04.May.2026,
00
:
00
BREAKING


«Ինչո՞ւ պետք է մնամ Հայաստանում և հանդուրժեմ ինձ հալածող հայերի պահվածքը». Մագան՝ Տիկ-տոկի թրենդի համար մազերը ներկելու ու փիրսինգ անելու, վատ մեկնաբանությունների և երկիրը լքելու ցանկության մասին

LIFE

Տիկտոկեր Մագա Հարությունյանը թեև մինչև հավելվածում գրանցվելը հասցրել էր նկարահանվել մի քանի նախագծում, լսարանին հայտնի դարձավ Տիկ-տոկի շնորհիվ: Նախկինում Մագան իր էջում, հիմնականում, հումորային տեսանյութեր էր տեղադրում, ուներ շուրջ 90.000 հետևորդ, հիմա նա փոխել է էջի կոնտենտը, հետևորդների թիվն էլ ավելացել է՝ դառնալով ավելի քան 271.000:

Tert.am Life-ի հետ զրույցում Մագան պատմել է կոնտենտը փոխելու պատճառի, Տիկ-տոկի թրենդի համար մազերը ներկելու և փիրսինգ անելու, իր հասցեին վատ մեկնաբանությունների և երկիրը լքելու ցանկության մասին:

Մագայի խոսքով՝ հետևորդների թիվն աճել է, երբ սկսել է կոնտենտն ամերիկյան ոճով մատուցել, որը, իր կարծիքով, որակյալ է:

«Նախկինում տեսանյութերս, հիմնականում, հումորային բնույթի էին, դրանք նկարահանում էի «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդման հատվածների ձայներով: Եկավ մի պահ, երբ հասկացա՝ այդ ձևաչափն իրեն սպառել է, ինձ դուր են գալիս թրենդային ոճի տեսանյութեր, նաև ուզում էի մեծացնել լսարանս: Հիմա հետևորդներիս մեծ մասը շարունակում են մնալ հայեր, բայց տեսանյութերս դիտում են նաև Ռուսաստանում, Վրաստանում և այլ երկրներում,- ասաց նա և հավելեց, որ արտասահմանյան ոճը ենթադրում է պարային թրենդներ, որոնք հասանելի են բոլորին,- Ինձ մոտ, կարծում եմ, ստացվել է արտասահմանյան ոճով տեսանյութեր նկարահանել: Նախկինում ուղղակի մեկ կադրով հումորային տեսանյութեր էի նկարահանում, հիմա անցումներ ստանալու համար բավականին ժամանակ եմ ծախսում»:

Մագան վերջին ամիսներին մի քանի ոճափոխություն է արել. նախ՝ մազերի մի հատված ներկել է կապույտով, հետո կանաչով, ապա վարդագույնով: «Տիկ-տոկի թրենդի համար մազերս ներկեցի և փիրսինգ արեցի: Իրականում փիրսինգ անելու մասին նախկինում չէի մտածել, բայց ցանկանում էի մազերիս հետ կապված կտրուկ ոճափոխություն անել: Թրենդի բնույթն այն էր, որ պետք է հանձնարարություններ անես՝ փոխես մազերիդ գունը, փիրսինգ անես, նոր հագուստ, հեռախոս գնես և այլն: Ամեն տեսանյութում կատարում ես մի հանձնարարություն: Մազերիս դիմացի հատվածի մի մասը սկզբում կապույտ էի ներկել, հետո այնքան հավանեցի այդ ձևը, որ ներկեցի այլ գույներով: Կարծում եմ՝ այսպես ավելի տարբերվող եմ: Զարմանում եմ այն մարդկանցից, որոնք իրենց իրավունք են վերապահում քննադատել, թե մազերս ինչ գույնով եմ ներկել կամ ինչու եմ քթի պլաստիկ վիրահատության դիմել: Այդպես եմ ճիշտ գտել, այդպես եմ արել, ոչ ոքի իմ արածը գնահատելու կամ թերագնահատելու իրավունք չեմ տվել, թող նայեն, լայքեն կամ ոչ»,- ասաց նա:

Ըստ տիկտոկերի, երբ Հայաստանում որևէ ոլորտում հաջողություններ ես ունենում, բոլորը սկսում են քեզ «հեյթ» անել: «Ովքեր քեզնից մի փոքր հետ են մնում, փորձում են քննադատել, ասել, որ սխալ ես, բայց ուզում եմ ասել՝ ապրեք ձեր կյանքով: Մի անգամ ծխախոտ էի գովազդել, ինչը մեծ արձագանք ստացավ, բայց թող ամեն մեկն իր ու իր ընտանիքի անդամների մասին մտածի: Եթե նույնիսկ ծխախոտ եմ գովազդում, դա անում եմ հետաքրքրվող մարդկանց համար, նրանք, ամեն դեպքում, ծխող են: Ասում են՝ երեխաներն են դիտում տեսանյութը, բայց երեխաներին ծխախոտ չեն վաճառում և հետո, իմ գովազդած ծխախոտը բավականին թանկ էր, եթե երեխան ունի դա գնելու հնարավորությունը, ուրեմն՝ ծնողի թերացումն է: Ինքս էլ տանը փոքր քույր, եղբայր ունեմ, բայց գիտեմ, որ նման գովազդները նրանց վրա չեն անդրադառնա, որովհետև դաստիարակված են: Ես գումար եմ վաստակում, թող նրանք էլ ինձ վատ բաներ ասելու փոխարեն իրենց երեխաներին բացատրեն,ինչպես ես կարող եմ բացատրել քրոջս ու եղբորս: Այդ նույն երեխաների կողմից Տիկ-տոկում այնպիսի բաներ են կատարվում: Շատ երեխաներ այնպիսի մեկնաբանություններ են գրում, որ զարմանում ես։ Նրանք իրենց ծնողների հայելին են: Միշտ ասում եմ՝ թող հետևորդներս 50.000-ով կրճատվեն, միայն թե ինձ երեխաներ չդիտեն, բայց խնդիրն իմ մեջ չէ, չեմ նկարահանում այնպիսի տեսանյութեր, որոնք կվնասեն երեխաներին: Նույն ծխախոտն այդ երեխաների տանը հայրիկը, պապիկը, շատ դեպքերում նաև մայրիկն են ծխում»,– ասաց նա։

Մագան շեշտեց, որ բացասական բնույթի մեկնաբանություններ է ստանում նաև տոպով կամ թափանցիկ հագուստով տեսանյութեր, լուսանկարներ տեղադրելիս:

«Եթե տոպով կամ թափանցիկ հագուստով լուսանկարներ եմ տեղադրում, չի նշանակում, որ անբարոյական եմ, բայց ինձ վատ մեկնաբանություններ են գրում: Նույնն անում են ռուս, արտասահմանցի բլոգերները, տիկտոկերները, բայց նրանց նման մեկնաբանություններ չեն գրում: Գրում են՝ հայ եմ, ինչ ձևով եմ հագնվում, բայց որտեղ է գրված, որ հայ է, չպետք է այդպես հագնվի,– ասաց նա և հավելեց, որ վատ մեկնաբանություններից հետո երբևէ չի մտածել լուսանկարները ջնջելու, այդպես չհագնվելու մասին, որովհետև վատ մեկնաբանությունների կողքին եղել են նաև լավերը։ –Այնպես չէ, որ մեկնաբանությունները միայն վատն են, ուրախ եմ, որ կան նաև լավ մարդիկ, ուղղակի վատ մեկնաբանություններ գրողներն իրենց շատ են ցույց տալիս: Եվ հետո, ես ամեն ինչ ի սկզբանե անում եմ ինձ համար, միայն դրանից հետո այն մարդկանց, ում դուր է գալիս իմ կոնտենտը»:

Տիկտոկերն ընդգծեց, որ այս ամենից հետո Հայաստանից գնալու և այլ երկրում բնակություն հաստատելու ցանկություն ունի, բայց դեռ չգիտի, թե ուր կգնա:

«Այս ամենից հետո էլ կասեն՝ մեկը կայանում է, գնում է այլ երկիր, իսկ ինչո՞ւ չգնա: Հիմա մտածում եմ որոշ ժամանակ հետո Հայաստանից գնալու մասին, իմ աշխատած գումարն այլ երկրում կծախսեմ: Ես Հայաստանը շատ եմ սիրում, խնդիրը դա չէ, ուղղակի հասկանում եմ՝ իմ ծավալած գործունեության համար վատ արձագանք եմ ստանում: Անձնական բնույթի վիրավորանքներ են գրում, ընդհուպ մինչև բարոյականությանս վերաբերող: Եթե դուր չեմ գալիս, թող չդիտեն, թող այնպես անեն, որ իմ տեսանյութերն ընդհանրապես իրենց էջերում չհայտնվեն: Ես սա խոսում եմ շատ տիկտոկերների անունից, միայն իմ դեպքում չէ, որ այդպես է: Ինչո՞ւ են ստիպում, որ մարդը գնա, այլ երկրում շարունակի կայանալ: Եթե, օրինակ, Ռուսաստան գնամ, նույն գովազդներն այնտեղ կանեմ, կստանամ գումարներ, կծախսեմ դրանք Ռուսաստանում: Ինչո՞ւ պետք է մնամ Հայաստանում և հանդուրժեմ այն հայերի պահվածքը, ովքեր առավոտից երեկո հալածում են ինձ: Եթե ուժ գտնեմ իմ մեջ, չեմ գնա, բայց չեմ կարծում»,- եզրափակեց նա:

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan