ԵՄ-ն պետք է պահպանի երկխոսությունը Ռուսաստանի հետ․ Մերկել
INTERNATIONAL NEWSԵԽԽՎ-ում ելույթի ժամանակ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ, չնայած առկա տարաձայնություններին, ԵՄ-ն պետք է պահպանի երկխոսությունը Ռուսաստանի հետ:
«Ընդհանուր առմամբ, մենք շատ հակասություններ ունենք Ռուսաստանի հետ, որոնք, ցավոք, բարդացնում են մեր հարաբերությունները: Բայց ես մնում եմ այն մարդը, ով միշտ ասել է. Մենք պետք է խոսենք միմյանց հետ»,-ասել է նա՝ ավելացնելով, որ ԵՄ երկրները «պետք է մնան երկխոսության մեջ» Մոսկվայի հետ:
Ըստ քաղաքական գործչի, Բեռլինը ցանկություն ունի շարունակել առևտուրը Ռուսաստանի Դաշնության հետ, այդ թվում՝ էներգետիկ ոլորտում: Չնայած ԵՄ այլ երկրների կարծիքի՝ Գերմանիան որոշում է կայացրել ի օգուտ «Հյուսիսային հոսք 2» գազատարի շինարարության ավարտին, հավելել է Մերկելը:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



