Yerevan, 04.May.2026,
00
:
00
BREAKING


«Ինձ չէի ճանաչում, այդ պահին ադեկվատ չէի». Նարեկ Մակարյանը՝ իր էջում տեղադրած սկանդալային տեսանյութի պահին իր հոգեվիճակի, սիրելիից բաժանվելու ու Հայաստանում ապրելու որոշման մասին

LIFE

Երգիչ Նարեկ Մակարյանը, 4 տարի ԱՄՆ-ում բնակվելուց հետո, վերադարձել է Հայաստան: Ինչպես ինքն է նշում՝ իրեն հայրենիք առաջնահերթ բերել է կարոտը ընտանիքի ու սիրելի Երեւանի նկատմամբ:

NEWS.am STYLE-ը հանդիպել է երգչին ու զրուցել ինչպես Հայաստան վերադառնալու որոշման, այնպես էլ՝ ԱՄՆ-ում ունեցած դժվարությունների, ֆեյսբուքում հրապարակված սկանդալային տեսանյութի ու հայտարարության, անձնական կյանքի ու նախկին պրոդյուսեր Սոֆյա Ղուլյանի հետ հաշտվելու մասին:

Նարեկ, այսօր Հայաստանում ես, բայց հիշում եմ` երբ ԱՄՆ մեկնելուցդ հետո զրուցում էինք, ապագադ միայն Միացյալ Նահանգներում էիր պատկերացնում: Ի՞նչն է փոխվել հիմա:

Նախ` շատ էի կարոտել Հայաստանն ու այստեղի ապրելակերպը: Երկրորդ` կոռոնավիրուսի պատճառով այնտեղի իմ շատ ծրագրերը խափանվեցին ու որոշեցի վերադառնալ հայրենիք: Գիտես` կյանքն այնքան տարբեր է լինում... Անսպասելի շատ բաներ կարող են փոխվել. այս պահին ես ինձ Երեւանում եմ շատ լավ զգում ու հենց Երեւանում եմ ուզում ապրել, իսկ թե վաղն ինչ կլինի, դժվար է ասել, որովհետեւ ամեն ինչ տարբեր գործոններից է կախված: Հիմա ուզում եմ ապրել, արարել, ընտանիք ստեղծել Հայաստանում:

Ամերիկայի կյանքն ինձ շատ է փոխել. նաեւ մի շատ կարեւոր կետ կա` ես չեմ ցանկանա, որ իմ ապագա երեխան ծնվի ու մեծանա ԱՄՆ-ում, որովհետեւ որքան էլ դու փորձես ուշադիր լինել, հայեցի մեծացնել երեխային, միեւնույն է, երկիրը փոխում է նրան:

Ինչո՞վ էիր հիմնականում զբաղվում ԱՄՆ-ում:

Զբաղվում էի երաժշտությամբ, որոշոկի բիզնեսային գործունեությամբ, բայց... Ամերիկայում գտնվելն ինձ այդքան էլ հաճելի չէր... Կարոտը հաղթեց. ինձ դուր է գալիս Երեւանում ապրելը:

Շատ իրադարձություններ են այս ընթացքում տեղի ունեցել Հայաստանում, ցավոք` հիմնականում տխուր. փոփոխություն զգո՞ւմ ես օդում:

Ինձ համար Երեւանը շատ-շատ է փոխվել...Այո, միանշանակ... Բայց դրական կողմերն էլ եմ ուզում նշել` երիտասարդները շատ են փոխվել, նորակառույց շենքեր են ավելացել, որոշակի շարժ եմ տեսել: Կարծում եմ` Հայաստանում կարող է լինել լավ ապագա, պարզապես դրա համար բոլորս պետք է համախմբվենք:

Նարեկ, ԱՄՆ-ում, կարծես, թողել ես նաեւ անձնական կյանքդ: Գիտեմ, որ դու եւ հաղորդսվարուհի Մեգգի Գրիգորյանը երկու տարի ընկերություն եք արել: Ինչպե՞ս եղավ ձեր մտերմությունն ու ինչո՞ւ չստացվեց կառուցել շարունակությունը:

Մեգգիի հետ ծանոթացել ենք ընդհանուր ընկերների միջոցով: Նա ինձ գրավեց իր ոճով, հետաքրքիր անհատականությամբ, ժպիտով ու դրական տրամադրությամբ, իսկ երբ ավելի լավ նրան ճանաչեցի, հասկացա, որ նա այն տեսակն է, որը կարող է ամեն ինչ հաղթահարել: Մեգգին շատ լավ անձնավորություն է, շատ լավ մարդ: Այո, մոտ երկու տարի ընկերություն ենք արել: Ունեցել ենք ինչպես երջանիկ օրեր, այնպես էլ` դժվարություններ, որոնք միասին ենք հաղթահարել: Մենք հիմա էլ լավ ընկերներ ենք, ու եթե ես եւ Մեգգին Հայաստանում ծանոթանայինք, միգուցե, ստացվեին մեր հարաբերությունները:  Իսկ չստացվելու պատճառները շատ էին... Երեւի` հենց ԱՄՆ-ի կյանքը. այն ինձ համար չէ ու ինձ շատ խանգարեց: Միգուցե` իմ տարիքում, պարզապես, արդեն դժվար է հարմարվելը:

Քո թույլտվությամբ` կուզեի խոսեինք նաեւ ԱՄՆ-ում քեզ հետ կատարվածի մասին. քո էջում դրված տեսանյութը, որտեղ նշում էիր, թե քեզ փորձում են սպանել, մեծ տարածում գտավ ու անհանգստության մեծ ալիք բարձրացրեց: Ի՞նչ էր պատահել քեզ, ի՞նչ հոգեվիճակում էիր այդ շրջանում:

Դժվար շրջան էր` թե գործնական առումով, թե անձնական: Երեւի` դա իմ կյանքում մի սեւ գիծ էր: Ես այդպես էլ չհասկացա, թե ինչու այդպես եղավ. ես ինձ, իսկապես, վատառողջ էի զգում, բայց ոչ թե ֆիզիկապես լուրջ խնդիր ունեի, այլ նյարդերս էին չափազանց լարված: Բացի այդ, ԱՄՆ-ում լինում են դեպքեր, երբ որեւէ ակումբում ես լինում, ու ինչ-որ մեկը քո սննդի մեջ հաբեր է լցնում, ու դու այդ մասին, նույնիսկ, չես իմանում: Երբեմն մտածում եմ, որ այդ օրվա դեպքը հենց այդպիսի բանի հետեւանք էր, որովհետեւ ես ինձ չէի ճանաչում, այդ պահին ադեկվատ չէի... Չեմ կարող ոչ մի հստակ պատճառ գտնել, որովհետեւ դրան նախորդող շրջանում էլ սթրեսային վիճակում եմ եղել:

Ի վերջոինչպե՞ս հաղթահարեցիր այդ փուլը:

Բժիշկի դիմելն ամոթ բան չէ, բայց ավելի ճիշտ է, երբ ինքդ ես կարողանում դուրս գալ այդ սթրեսային վիճակից, որովհետեւ ամենալավը դու ես քեզ ճանաչում: Ինձ ուժ էին տալիս ընտանիքիս ու Հայաստան վերադառնալու մասին մտքերը: ԱՄՆ-ում մենակ ապրելը շատ դժվար է, ու այնտեղ այստեղի մշակույթը չկա. այստեղ ունես հարազատներ, ընկերներ, անգամ անծանոթ մարդիկ են պատրաստ քեզ օգնել: ԱՄՆ-ի կյանքն ավելի ինդիվիդուալ է, ու այնտեղ նոր գնացած մարդու համար ավելի դժվար է:

Շա՞տ ես փոխվել այդ շրջանից հետո:     

Տարբերությունը շատ մեծ է: Հիմա ավելի հասուն եմ մտածում, դժվարություններն էլ շատ ավելի հաղթահարելի են դարձել:

Այդ օրերին, հատկապեսանհանգիստ էր մայրդորը չէր կարողանում քեզ հետ կապ հաստատել...

Ես մինչեւ հիմա դեռ փորձում եմ համոզել նրան, որ լավ եմ (ծիծաղում է): Մայրիկիցս ներողություն եմ խնդրել, բացատրել, որ ամեն ինչ պատահում է կյանքում, կարեւորը` հաղթահարելն է: Իսկ նրա հետ չէի շփվում, որ ինձ այդ հուսահատ ու դեպրեսիվ վիճակում չտեսներ:

Երեւի ձեր հանդիպումը շատ էմոցիոնալ է եղել:

Ուզում էի անակնկալ անել. չէի զգուշացրել, որ վերադառնալու եմ, բայց ԱՄՆ-ի մեր ծանոթներն արդեն տեղեկացրել էին նրան: Մամայիս էմոցիաները շատ հուզիչ էին. երբ դուռը բացեցի, երջանկությունից սկսեց բղավել: Իհարկե, ես էլ էի անչափ երջանիկ, որ վերջապես կարող էի գրկել նրան:

Նարեկտարիներ առաջ քո քայլերը սկսեցիր պրոդյուսեր Սոֆյա Ղուլյանի հետորից հետո կոնֆլիկտ ունեցաք ու խզեցիք թե´ գործնականթե´ ընկերական հարաբերություններըԱյսօրկարծեսհաշտվել եքԿպատմե՞ս ինչ էր պատահել ձեր մեջ:

Մենք Սոֆյայի հետ շատ մտերիմ ենք եղել. Սոֆյան ոչ միայն պրոդյուսեր է եղել ինձ համար, այլեւ` շատ հարազատ մարդ: Մեր հարաբարությունները փչացան իմ նախկին ընկերուհու պատճառով...Ես շատ անփորձ էի, բայց հետագայում հասկացա` ով ով է: Ես հասկացել եմ իմ սխալն ու ինքս եմ արել հաշտության քայլը: Երբ ԱՄՆ-ում էի, մեր ընկերությունը վերականգնվեց, իսկ երբ եկա Երեւան, հանդիպեցինք ու ջերմ զրուցեցինք: Սոֆյան շատ լավ ու նվիրված ընկեր է, իսկ երբ ես հասկանում եմ իմ սխալը, միանշանակ, պատրաստ եմ անել առաջին քայլը: 

      

Ինչպես նշեցիր, ապագադ հիմա այստեղ ես պատկերացնում: Այժմ դժվար շրջան է արտիստների համար. ինչո՞վ ես զբաղված այս պահին...

Դեռ չեմ կողմնորոշվել` իմ մշտական գործով զբաղվեմ, թե այլ տարբերակ ընտրեմ աշխատանքի… Բայց շատ տարբեր մտքեր կան:

Ժամանակին նկարահանվում էիր սերիալներում. միգուցե, քեզ կրկի՞ն տեսնենք էկրաններին:

Իհարկե, եթե լինեն նկարահանման առաջարկներ, սիրով կքննարկեմ դրանք, որովհետեւ այդ գործը ես շատ եմ սիրում:

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan