Հունաստանի խորհրդարանն ընդունեց վարկատուների հետ համաձայնեցված բարեփոխումների մասին օրենքը
INTERNATIONAL NEWSՀունաստանի խորհրդարանն ընդունել է հերթական օրենքը, որը նախատեսում է խնայողության մի շարք միջոցառումներ, որոնք համաձայնեցված են վարկատուների հետ: Դրա ընդունման օգտին քվեարկել է 300-տեղանոց օրենսդիր մարմնի 153 պատգամավոր:
Օրենքը, մասնավորապես, աշխատավարձի նոր դրույքներ է սահմանում պետական հատվածում եւ արտասահմանյան հիմնադրամներին թույլատրում է գնել ձեռնարկությունների չվճարված պարտքերը: Նաեւ փաստաթղթում ամրագրված են նոր ֆոնդի գործառման պայմանները, որում կուտակվելու են պետական սեփականության մասնավորեցումից ստացվող եկամուտները:
Հունաստանի խորհրդարանում այս օրենքի ընդունումը Եվրախմբի աշխատանքային խմբին թույլ է տալիս հավանություն տալ Աթենքին մեկ միլիարդ եվրոյի չափով ֆինանսական օգնության հերթական մասնաբաժնին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



