ԱՄՆ-ում մարդատար ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց, կան տուժածներ
INTERNATIONAL NEWSSouthwest Airlines ավիաընկերության՝ Հյուսթոնից մեկնած ինքնաթիռը թռիչքավայրէջքային գոտուց դուրս է եկել Թենեսիի նահանգի Նեշվիլի օդանավակայանում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով WSMV հեռուստաալիքին:
Միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 15-ի երեկոյան: Պատահարի վայր են ժամանել «շտապօգնության» երեք մեքենաներ: Հրշեջների տեղեկատվության համաձայն՝ երկու մարդ աննշան վնասվածքներ են ստացել: Եվս մեկ ուղեւոր գանգատվել է կրծավանդակի ցավերից:
Ինչպես նշում է FOX5 San Diego հեռուստաալիքը, տուժածներին տեղափոխել են հիվանդանոց:
Ինքնաթիռի տեսակը չի ճշտվում, բայց հայտնի է, որ Southwest Airlines ընկերության օդանավերի հավաքակազմը բաղկացած է Boeing 737-երից:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



