Yerevan, 09.April.2026,
00
:
00
BREAKING


Օդային տագնապ և շչակի գործարկում՝ 5 մարզերում․ ԱԻՆ-ը ուսումնական վարժանքներ է անցկացրել

SOCIETY

Հանրապետության մարզերում շարունակվում են ուսումնական վարժանքները։ Տավուշի մարզային փրկարարական վարչության մասնագետները Դիլիջան համայնքի Աղավնավանքի և Դեբեդավանի միջնակարգ դպրոցներում անցկացրել են պարապմունքներ՝ «Բնակչության վարվելակերպի կանոնները «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում», արտակարգ իրավիճակների, քաղաքացիական պաշտպանության և առաջին օգնության հիմնահարցերի թեմաներով։ Աղավնավանք բնակավայրում իրականացրել են «Բնակչության ազդարարման, պատսպարման եւ տարահանման աշխատանքների իրականացումը» թեմայով վարժանք։

Արմավիրի մարզի Ոսկեհատ համայնքում եւ միջնակարգ դպրոցում անցկացվել է ուսումնավարժություն՝ «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով: Փորձարկվել է Ոսկեհատ համայնքի էլեկտրաշչակը, որը գտնվել է սարքին վիճակում։ Կազմակերպվել է համայնքի բնակչության, միջնակարգ դպրոցի մանկավարժական անձնակազմի եւ աշակերտների պատսպարում: Համայնքի ղեկավարի հետ իրականացվել է բնակելի տների նկուղների պատրաստվածության վիճակի ուսումնասիրություն, տրվել են համապատասխան ցուցումներ եւ առաջարկություններ: Դրանից հետո Արմավիրի մարզային փրկարարական վարչության Ճգնաժամային կառավարման կենտրոնի պետ, փ/ծ փոխգնդապետ Ջ․ Բարսեղյանը խոսել է «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում եւ «Ուժեղ երկրաշարժի դեպքում» բնակչության պաշտպանության վարվելակերպի կանոնների մասին։

Արմավիրի մարզպետարանի վարչական շենքում կայացել է «Ապարանի ջրամբարի պատվարի փլուզման վտանգի դեպքում բնակչության պաշտպանության կազմակերպումը» թեմայով շտաբային ուսումնավարժություն: Մասնակցել են Արմավիրի մարզային փրկարարական վարչության սպայական կազմը, Արմավիրի մարզի արտակարգ իրավիճակների հանձնաժողովը, մարզպետարանի աշխատակազմը, մարզի տարահանման հանձնաժողովը, Ապագա, Գայ, Հովտամեջ, Խորոնք, Հայթաղ համայնքների համայնքապետերը:

Արագածոտնի մարզի Թալինի եւ Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատների ծառայողներն անցկացրել են «Վարվելակերպի կանոնները երկրաշարժի ժամանակ» թեմայով դասախոսություններ Ապարանի թիվ 1, Կաքավաձորի, Ներքին Բազմաբերդի, Փարպիի, Բազմաղբյուրի միջնակարգ դպրոցներում, Ապարանի եւ Փարպիի մանկապարտեզներում։

Շիրակի մարզի Փոքր Մանթաշ համայնքում և միջնակարգ դպրոցում փրկարարական վարչությունը կազմակերպել է վարժանք «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով: Միջնակարգ դպրոցի անձնակազմն ու աշակերտական կազմը տարահանվել ու պատսպարվել է դպրոցի նկուղում։ Դպրոցի նկուղի ընդհանուր մակերեսը ամբողջությամբ բավարար է դպրոցի անձնակազմի եւ աշակերտական կազմի պատսպարման համար: Իրականացվել է համայնքի բնակելի տների նկուղների պատրաստվածության վիճակի ուսումնասիրություն, համայնքի ղեկավար կազմին եւ բնակիչներին առաջարկվել է նկուղներում առկա գույքը եւ միջոցները վերադասավորել՝ պատսպարման համար պիտանի մակերեսը առավել արդյունավետ օգտագործելու համար, իսկ օդային տագնապի ազդարարումը ամբողջ համայնքում լսելի դարձնելու նպատակով՝ ձեռք բերել ավելի հզոր շչակ կամ տեղադրել ևս մեկը։

 
 
 
 
 
 
 
IDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK