«Մեռնում եմ, դեղերս մոտս չի, շտապօգնություն կանչեք». ՔԿ-ում բռնություն են կիրառում այն շուռնուխցու նկատմամբ, ում տունը հանձնել են Ադրբեջանին (տեսանյութ)
VIDEOՇուռնուխի նախկին վարչական ղեկավար Արարատ Աղաբեկյանին, ում տունը հանձնել են թշնամուն, բռնի ուժով բերման են ենթարկել Քննչական կոմիտե, քաղաքացին հևիհև խնդրում է, որ շտապ օգնություն կանչեն, քանի որ իրեն վատ է զգում:
«Ես ինչ կապ ունեմ էս ամեն ինչի հետ, հիվանդ, 7 օր տաքությունով, թոքաբորբով պառկած եմ եղել, քաշ են տվել և բերել են այստեղ, խնդրում եմ՝ շտապ օգնություն կանչեք: Ես մեռնում եմ, դեղերս մոտս չի, վրաս վիճակ չկա »,- ասաց Շուռնուխի բնակիչ Արարատ Աղաբեկյանը:
Քննչական կոմիտեի սենյակում գտնվող իրավապաշտպանի հորդորով քաղաքացու ձեռքերը ազատ արձակեցին, իսկ Շուռնուխցին տեղեկացրեց՝ իրեն ծանուցագիր չեն ուղարկել, առավոտ՝ ժամը 7-ին բռնի ուժով բերման են ենթարկել:
1
A Birthday in Italy with Unibank
2
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



