Գորիսի փոխքաղաքապետին ոստիկանության վարչությունում մարմնական վնասվածքներ են պատճառել
SOCIETYԳորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանին ոստիկանության քաղաքային վարչությունում մարմնական վնասվածքներ են պատճառվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գորիսի քաղաքապետի տեղակալ Իրինա Յոլյանը։
«Գորիսի փոխհամայնքապետ Մենուա Հովսեփյանի շահերի պաշտպան Դավիթ Կարապետյանը ՀՔԾ հաղորդում է ներկայացրել` նշելով, որ այսօր Հովսեփյանին ապօրինի բերման են ենթարկել։ Ոստիկանության քաղաքային վարչությունում, ենթադրաբար ղեկավար աշխատակիցներից մեկի հրահանգով, պատճառվել են մարմնական վնասվածքներ։
Նշվածի մասին իրազեկվել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը։ Կից ուղարկվել են նաև լուսանկարներ», - գրել է Յոլյանը։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



