Yerevan, 04.May.2026,
00
:
00
BREAKING


«Կարող եմ տարբերվող բաներ անել, մարդիկ էլ տեսնեն և կրկնօրինակեն». Դիանա Մխիթարյանը՝ իր ոճային նախասիրությունների և 50.000 ռուբլիով տաբատ գնելու մասին

LIFE

Երիտասարդ երգչուհի, դերասանուհի Դիանա Մխիթարյանը լսարանին հայտնի դարձավ «Անհասցե ծնվածները» հեռուստասերիալից, որը դեռևս նրա միակ դերասանական փորձն է եղել։ Tert.am Life-ի հետ զրույցում Դիանան խոսել է իր ոճային նախասիրությունների, 50.000 ռուբլիով (մոտ 340.000 դրամ) տաբատ գնելու, տատիկի ուղարկած հագուստների և վերջերս արած ոճափոխությունների մասին:

Երգչուհու խոսքով՝ կոնկրետ մի ոճի հագուստ չի հագնում, ցանկացած ոճի դեպքում կարևորն այն է, որ իրեն հագուստի մեջ հանգիստ զգա: «Երբեմն, ինքս եմ ստեղծում ոճս, կողքից նայելիս կարող են ասել՝ ի՞նչ եմ հագել, բայց ես կարող եմ մազակալը հարմարեցնել ձեռքիս, տարբերվող բաներ անել, մարդիկ էլ տեսնեն, հավանեն և կրկնօրինակեն: Անկեղծ ասած, նորաձևությանը շատ չեմ հետևում, Ինստագրամում հետևում եմ տարբեր երկրներում ապրող աղջիկների, տեսնում՝ ինչ նոր բան են հագել: Ավելի լավ է ստեղծել սեփական ոճը և դրան համապատասխան հագնվել, ոչ թե տեսնել, թե այդ պահին ինչն է նորաձև, ինչը՝ ոչ: Եթե նույնիսկ ասեն, որ տվյալ հագուստն ինձ չի սազում, բայց ինձ դրա մեջ լավ, հարմար զգամ, ուրեմն այն իմն է: Նախընտրում եմ վառ գույներ, բայց այն ժամանակ, երբ լավ տրամադրություն ունեմ, իսկ երբ տխուր եմ կամ ստաբիլ տրամադրությամբ, հագնում եմ սև»,- ասաց նա:

Դիանան շեշտեց, որ հարմարավետ հագուստ է նախընտրում պայմանավորված նաև այն հանգամանքով, որ ուսանող է: «Առավոտյան գնում եմ համալսարան ու մինչև ժամը 4-ն ունենում 80 րոպեանոց դասեր, պետք է այնպես հագնվեմ, որ ինձ հանգիստ զգամ: Բարձրակրունկներ հաճախ եմ հագնում, բայց ոչ համալսարանում, քանի որ առօրյայում հարմար չեն: Ամեն ինչ կախված է մարդու նախասիրություններից»,- նշեց նա:  

Ըստ երգչուհու՝ իր զգեստապահարանում շատ իրեր ունի, իսկ կոշիկների համար տեղ այլևս չունի: «Ինչպես գիտենք, աղջիկների համար որքան շատ է, այնքան քիչ է: Շատ իրեր կան, որոնք գնել եմ և չեմ հասցրել գոնե մեկ անգամ հագնել: Մի օր անպայման կհագնեմ, ինչպես բոլոր աղջիկները:) Հակառակ ասածիս՝ ունեմ իրեր, որոնք այնքան շատ եմ սիրում, որ կարող եմ ամեն օր հագնել: Երբ հանդիպում էի կազմակերպել երկրպագուներիս հետ, նրանք հարցրին՝ բացի այդ սպորտային կոշիկներից, ուրիշը չունե՞մ: Իրականում շատ ունեմ, ուղղակի, երբ մի բան շատ եմ սիրում, ուզում եմ անընդհատ հագնել: Աղջիկների նկատելուց հետո ինձ տրամադրեցի, որ նույն հագուստը, կոշիկը շատ հաճախ չհագնեմ»,- ընդգծեց երգչուհին:

Դիանան նաև նշեց, որ հագուստի, կոշիկների մեծ մասն ուղարկում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակվող տատիկը: «Նա գիտի իմ ճաշակը, երբեմն էլ ես եմ ուղարկում կոնկրետ հագուստ, որը չեմ կարողանում գտնել Հայաստանում: Հետևորդներս շատ են հարցնում, թե այս կամ այն հագուստս որտեղից եմ գնել, դրանց մեծ մասը նաև մայրս է գնում Ռուսաստանից, իր հետ բերում, ես տեղյակ չեմ լինում, թե որտեղից է գնված: Օնլայն գնումներ չեմ սիրում, առհասարակ, գնումների վրա ժամանակ չեմ ծախսում, բայց երբ ընկերուհիներս հետ գնում ենք առևտրի կենտրոն, չեմ կարողանում անտարբեր անցնել խանութների կողքով, անպայման գոնե մի բան գնում եմ: Վերջին գնումս երկու օր առաջ էր, գնացել էի նվեր ընտրելու, բայց ինձ համար էլ պայուսակ գնեցի»,- պատմեց նա:

Դիանան ընդգծեց, որ հագուստի գնին ուշադրություն չի դարձնում: «Շատ իրերի գներ անիմաստ թանկ են, ինձ համար գինը կապ չունի: Կարևոր է, որ տվյալ իրն ինձ դուր գա, կարող եմ գնի մասին դրամարկղում իմանալ, երբ արդեն վճարելիս լինեմ: Վերջին շրջանում գոտիներ եմ կապում, դրանք հիմա նորաձև են: Օրինակ, սև կաշվե գոտիս կարված է հատուկ ինձ համար, շագանակագույն գոտիս գնել եմ զեղչված՝ 18.000 դրամով: Ամենաթանկ գնումս Ռուսաստանում եմ արել, տաբատ եմ գնել, որն արժեր 50.000 ռուբլի (մոտ 340.000 դրամ, հեղ․): Մինչ օրս տաբատը կա, թեև գնել եմ 3 տարի առաջ, խնամքով եմ պահում: Այդքան թանկ արժեր, որովհետև վրան ձեռքի աշխատանք էր արված: Երկու բլուզ եմ նաև գնել, որոնք միասին արժեին 20.000 ռուբլի (մոտ 137.000 դրամ), հագել եմ, երևի, մեկ անգամ»,- նշեց նա:

Դիանան պատմեց, որ տեսահոլովակների համար հագուստը գնում է կամ անհատական կարում: Օրինակ՝ «Քո մի համբույրից» տեսահոլովակի համար նախատեսված զգեստը կարվել է 2 օրում:

Վերջերս երգչուհին ոճափոխության էր դիմել, մազերը երկարացրել էր հյուսքերի միջոցով: «Առաջին մի քանի օրն ինձ ամեն ինչ դուր էր գալիս, հետո սկսեցի նյարդայնանալ, 13-րդ օրը հանեցի դրանք, որովհետև կարոտել էի իմ բնական մազերը: Հետո պատահական որոշեցի և մազափունջ կտրեցի: Շատերն ասում են, որ այսպես ինձ ավելի է սազում, մազափնջով ավելի փոքր եմ երևում: Ես սիրում եմ փոփոխություններ և եթե անում եմ այն, ինչ ուզում եմ, հեշտ եմ դրանց գնում, երկար չեմ մտածում: Միշտ ասում եմ՝ եթե նույնիսկ հետո զղջամ, կիմանամ, որ իմ որոշումն է, ինձ ոչ ոք չի դրդել փոփոխությունների գնալ»,- եզրափակեց նա:

 

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan