Ինչպե՞ս են Դատախազության մոտից բերման ենթարկել 14 անձանց (տեսանյութ)
VIDEOԴատախազության մոտից 14 անձ բերման է ենթարկվել ոստիկանություն: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է Ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:
«Այս պահի դրությամբ ոստիկանություն բերման է ենթարվել 14 քաղաքացի»,-ասել է Ջանոյանը:
Հիշեցնենք, որ դատախազության բակում իրավիճակը լարվեց այն բանից հետո, երբ հավաքված բազմության միջից ձվեր նետեցին դատախազության շենքի ուղղությամբ։ Դրանից հետո ոստիկանները բերման ենթարկեցին ակցիայի մասնակիցներին:
Նշենք, որ ակցիայի մասնակիցները պահանջում են ազատ արձակել Սյունիքի մի շարք համայնքապետերի ղեկավարների։ Նրանք պնդում են, որ համայնքի ղեկավարներն ապօրինի են ձերբակալվել։
1
A Birthday in Italy with Unibank
2
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



