Բաքվի ռազմական դատարանը 4 ամսով երկարացրել է Լյուդվիգ Մկրտչյանի կալանքի ժամկետը
SOCIETYԲաքվի ռազմական դատարանը քննության է առել ՀՀ քաղաքացի Լյուդվիգ Մկրտչյանի նկատմամբ խափանման միջոցը երկարաձգելու վերաբերյալ ներկայացված հայցը:
Ղարաբաղյան երկրորդ պատերազմում գերեվարված Մկրտչյանին Ադրբեջանում մեղադրում ենՂարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում «ադրբեջանցի ռազմագերիներին խոշտանգելու համար»: Այս մասին գրում է minval.az կայքը:
Դատարանի որոշմամբ` Մկրտչյանի կալանքի ժամկետը երկարացվել է ևս 4 ամսով:
Մկրտչյանը մեղավոր է ճանաչվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածով (կալանքի կամ ազատության այլ սահմանափակումների ենթակա անձանց ֆիզիկական ցավ կամ հոգեկան տառապանք պատճառելը):
Մկրտչյանի նկատմամբ Ադրբեջանի ռազմական դատախազությունում քրեական գործ է հարուցվել դեռևս 2000 թվականին:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



