Սիրիայում գալիք նախագահական ընտրությունները ոչ լեգիտիմ կլինեն. Թուրքիայի ԱԳՆ
INTERNATIONAL NEWSՍիրիայում նախագահական ընտրությունները, որոնք նշանակված են 2021 թվականի մայիսի 26-ին, միջազգային հանրության կողմից չեն կարող օրինական համարվել: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Թանժու Բիլգիչը, գրում է «Անադոլու» գործակալությունը:
«Սիրիայի ռեժիմի կողմից 2021 թվականի մայիսի 26-ին հայտարարված նախագահական ընտրություններն անհամատեղելի են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2254 բանաձևի կողմից ներկայացված ճանապարհային քարտեզի չափանիշների հետ: Ընտրությունները, որոնք գրեթե 7 միլիոն սիրիացիների զրկել են ընտրական իրավունքից, հեռու են ազատ ու արդարացի լինելուց, միջազգային հանրությունը չի կարող դա օրինական համարել»,-ասել է Բիլգիչը:
Հիշեցնենք, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը կմասնակցի գալիք ընտրություններին:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



