Սերգեյ Սմբատյանը ղեկավարել է Ռուսաստանի ազգային նվագախումբը
CULTUREՀայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն ապրիլի 21-ին ղեկավարել է Ռուսաստանի ազգային նվագախումբը։ Համերգը կայացել է Մոսկվայի Չայկովսկու անվան համերգային դահլիճում։ Նվագախմբի հետ ելույթ է ունեցել ջութակահար Մարկ Բուշկովը։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբից NEWS.am-ին հայտնում են, որ բազմաթիվ երաժշտական քննադատների գնահատմամբ՝ Ռուսաստանի ազգային նվագախումբը Ռուսաստանի Դաշնության լավագույն սիմֆոնիկ կոլեկտիվներից է։ Նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժորը Միխայիլ Պլետնյովն է։ Ռուսաստանի ազգային նվագախումբը ելույթ է ունենում ինչպես Ռուսաստանի‚ այնպես էլ աշխարհի լավագույն համերգասրահներում‚ համագործակցում է անվանի մենակատարների հետ։
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



