Վերածննդի դարաշրջանի քանդակագործ Ջամբոլնյայի աշխատանքը աճուրդում ավելի քան 1,8 միլիոն ֆունտ սթեռլինգով է վաճառվել
CULTUREՎերածննդի դարաշրջանի քանդակագործ Ջամբոլոնյայի ջայլամի քանդակը աճուրդում ավելի քան 1,8 միլիոն ֆունտ սթեռլինգով է վաճառվել, ինչը 15 անգամ գերազանցում է վաճառքի նախնական գինը:
Բրոնզե թռչունը վաճառվել է Մեծ Բրիտանիայից մասնավոր գնորդի: Այն գնվել է 1 824 540 ֆունտ սթեռլինգով՝ գերազանցելով 80 000 – 12 000 ֆունտ սթեռլինգ նախնական գինը։
Ջամբոլոնյան (1529-1608) ֆլամանդացի քանդակագործ էր, որը աշխատում էր Իտալիայում, հայտնում է AP-ն:
Ջայլամի քանդակը ժամանակին պատկանել է Հորացիո Ուոլփոլին՝ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ սըր Ռոբերտ Ուոլփոլի որդուն, եւ պահվում էր Թվիքենհեմում Strawberry Hill House-ի նրա հավաքածուում:
1
Unibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New Location
2
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'
3
EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriter
4
Become a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield
5
All Armflix Content Is Once Again Available on Uplay



