Փաշինյանը արժանի չէ գնալ Ծիծեռնակաբերդ, բայց մենք ճանապարհները չենք փակելու. Սաղաթելյան
VIDEOԵս գտնում եմ, որ Փաշինյանը արժանի չէ գնալ Ծիծեռնակաբերդ, բայց մենք ճանապարհները չենք փակելու զուտ նրա համար, որ վաղը մեզ համար շատ խորհրդանշական օր է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ Իշխան Սաղաթելյանը:
«Մենք երբեք դեմ չենք հայ-թուրքական հարաբերություններին, բայց խնդիրը հետևյալի մեջ է, ինչի՞ հաշվին է դա լինելու. եթե այդ հարաբերությունները տեղի են ունենալու Ցեղասպանության ուրացման հաշվին, մենք դեմ ենք այդ հարաբերություններին և ամեն ինչ անելու ենք, որ նման հարաբերություններ չլինեն»,- ասաց Սաղաթելյանը` նշեով օրվա իշխանությունները պատրաստ են ամեն ինչ ուրանալ:
«Նրանք ծնկի են եկել թուրքերի առջև»,- ընդգծեց Սաղաթելյանը:
Տեսանյութը` 24News.am-ի
1
A Birthday in Italy with Unibank
2
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



