Ջո Բայդենը Թուրքիայի նախագահին հայտնել է, որ հայերի կոտորածն անվանելու է Ցեղասպանություն
INTERNATIONAL NEWSՄիացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հայտնել է, որ պատրաստվում է 1915-ին տեղի ունեցած հայերի կոտորածն անվանել Ցեղասպանություն՝ փոխանցում է Bloomberg պարբերականը:
Bloomberg-ը նշում է, որ այս քայլով ավելի կսրվեն ԱՄՆ-Թուրքիա՝ առանց այն էլ լարված հարաբերությունները:
Այսօր՝ ապրիլի 24-ի Հիշատակի օրվան նվիրված՝ ԱՄՆ նախագահի ելույթում Ջո Բայդենը պատրաստվում է օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը, ինչը նա խոստացել էր անել նախընտրական արշավի ժամանակ: Բայդենը կլինի ԱՄՆ առաջին նախագահը վերջին 40 տարվա ընթացքում, որ հայերի զանգվածային սպանությունները կանվանի Ցեղասպանություն:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



