Բայդենը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
INTERNATIONAL NEWSԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենը ապրիլքսանչորսյան իր ուղերձում օգտագործեց «Հայոց ցեղասպանություն» եզրույթը։
«Ամեն տարի այս օրը մենք հիշատակում ենք այն մարդկանց, ովքեր իրենց կյանքը զոհեցին Հայոց Ցեղասպանության ժամանակ Օսմանյան Կայսրությունում, եւ կրկին պարտավորվածություն ենք ստանձնում կանխել նման չարագործությունների կրկնվելը»,-ասել է Բայդենը։
«Սկսած 1915 թվականի ապրիլի քսանչորսից, երբ հայ մտավորականությունը եւ համայնքի առաջնորդները ձերբակալվեցին Կոնստանդնուպոլսում Օսմանյան Կայսրության կողմից, մեկուկես միլիոն հայեր բռնագաղթվեցին, սպանվեցին եւ մահվան ուղարկվեցին մարդասպանների կողմից։ Մենք հարգում ենք Մեծ Եղեռնի հիշատակը ,որպեսզի տեղի ունեցած սարսափները երբեւէ չկորչեն պատմության մեջ»։
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



