Շնորհակալ եմ նախագահ Ջո Բայդեն․ սա չափազանց կարևոր քայլ է․ Սերժ Թանկյան
BLOGԱմերիկահայ երաժիշտ, System of a Down ռոք խմբի անդամ Սերժ Թանկյանը Instagram-ի իր էջում անդրադարձել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությանն ու շնորհակալություն հայտնել նրան:
«Շնորհակալ եմ նախագահ Ջո Բայդենին Հայոց Ցեղասպանությունն այսօր պատշաճորեն ճանաչելու համար: Սա չափազանց կարեւոր քայլ է, բայց ընդամենը մղոն դեպի Թուրքիայի առաջ կանգնած արդարության երկար ճանապարհը, եւ դրա` նույնը կրկնելու ցանկությունը, ինչպես նաեւ` հատուցում Օսմանյան կայսրության կողմից սիստեմատիկ ջարդերի ենթարկված 1.5 միլիոն հայերի, հույների ու ասորիների ժառանգների համար: Այսօր ես շնորհակալություն կասեմ ԱՄՆ-ին եւ բոլոր նրանց, ովքեր երկար տարիների մեծ աշխատանք են տարել այս հայտարարությանը հասնելու համար»,-գրել է Թանկյանը:
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
“Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBank
3
Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group
4
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
5
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri



