Պղնձի գինը թարմացրել է 2011 թվականի ռեկորդը
ECONOMICSՊղնձի գները երկուշաբթի աճում են՝ գերազանցելով 2011 թվականի ռեկորդը, դոլարի թուլացման եւ Չիլիից մատակարարումների հետ կապված մտավախությունների ֆոնին, վկայում են աճուրդների տվյալները, փոխանցում է Prime-ը:
Comex բորսայում պղնձի հուլիսյան ֆյուչերսների արժեքն աճել է 0.94 տոկոսով՝ մեկ ֆունտի (մոտ 0.45 կիլոգրամ) դիմաց կազմելով 4.3842 դոլար: Երկուշաբթի ավելի վաղ ցուցանիշը հասել էր 4.3943 դոլարի, ինչը ամենաբարձր մակարդակն է 2011 թվականի օգոստոսի սկզբից:
Լոնդոնի մետաղների բորսայում (LME) ուրբաթ աճուրդների ավարտին մեկ տոննա պղնձի արժեքն աճել էր 1.6 տոկոսով եւ կազմել 9551.5 դոլար, ալյումինի արժեքը՝ 0.06 տոկոսով՝մինչեւ 2364.5 դոլար, ցինկի արժեքը՝ 1.05 տոկոսով՝մեկ տոննայի դիմաց մինչեւ 2852 դոլար:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



